201. Տրված բառերից ական և ային ածանցներով նոր բառեր կազմի´ր:
Օրինակ՝ քաղաք – քադաքական, քաղաքային,
մանուկ — մանկական:
Լեռն,-լեռնային անձրև,-անձրևաին բարեկամ,-բարեկամական շուն,-շնային անձ(ն), զինվոր,-զինվորական ցամաք,-ցամաքային ծնունդ,-ծննդային տուն,-տնային անապատ,-անապատային դև,-դևային դյուցազն,-դյութազնային աղաչ(ել), հրեշտակ,-հրեշակային ստրուկ,-ստրուկային տոհմ,-տոհմական հանրապետ(ություն),-հանրապետական խորհուրդ-խորհրդային:
202. Ընդգծված նախադասությունը (հեդինակի խոսքը) գրի՛ր ուրիշի ուղղակի խոսքից հետո, ուրիշի ուղղակի խոսքի մեջ:
Փոքրիկ իշխանն ասաց.
-Ինձ միշտ թվում էր, թե իմ տանն էի:
Նա խոստովանեց.
-Այն ժամանակ ոչինչ չէի հասկանում:
203. Տրված տեքստերը համեմատի´ր, տաբերությունը գտի´ր և մեկ նախադասությամբ գրի´ր:
Ա. էդիսոնի ծանոթներր միշտ զարմանում էին, թե նրա այգու դռնակը բացելիս ինչո՞ւ են այդքան չարչարվում: Մի անգամ բարեկամներից մեկն ասում է.
-Նման հանճարը չէ՞ր կարող մի կատարյալ դռնակ ունենալ:
-Սխալվում ես, դռնակը հանճարեղ է կառուցված,-պա- տասխանում է գիտնականը:
Բարեկամը զարմանամ է.
-Կատակո՞ւմ ես:
-Ո´չ: Դռան բռնակը միացրել եմ ջրախողովակներին: Առանց չափազանցնելու ասեմ, որ ամեն մի մտնող ստիպված քսան լիտր ջուր է լցնում ջրամբարը:
Բ. էդիսոնի ծանոթները մի գլուխ զարմանում էին, թե նրա այգու դռնակը բաց անելիս ինչո՞ւ են այդքան քրտինք թափում: Օրերից մի օր բարեկամներից մեկն ասում է.
-էղած-չեղածը դռնակ չէ՞, նման հանճարի ձեռքից չէր գա՞, որ մի տեղը տեղին դռնակ ունենար:
-Աչքիդ է երևում, դռնակը հանճարեղ է կառուցված,- պատասխան է տալիս գիտնականը:
Բարեկամի բերանը բաց է մնում.
-Ձեռ ես առնո՞ւմ:
-Չէ՜: Դռան բռնակը միացրել եմ ջրախողովակներին: Առանց մազը գերան դարձնելու ասեմ, որ ամեն մի ներս մտնող, ուզի թե չուզի, քսան լիտր ջուր է լցնում ջրամբարը:
204. Տրված բառերը գործածելով՝ պատմություն հորինի´ր:
Հատու կ, համերգ, հիացմունք, հակառակվել, համոզվել, տաքուկ, հրկիզել, մոծակ, հարբուխ:
205. Տրված բայերն այնպես փոխի´ր, որ պատասխանեն ի՞նչ արեց և ի՞նչ է արել հարցերին:
Օրինակ՝ թռչել — թռավ, թռել է:
Տեսնել, հասնել, մեռնել, սառչել, կորչել, հագնել, փախչել, կպչել, իջնել:
206. Փակագծերում դրված բառերից ո՞րն է ընդգծված բառի ուղիղ ձևը:
Ասել էի, որ տուն վարձեր ու իր իրերը տաներ: (Վարձել, վարձ)
Ուզածդ շատ բարձր վարձ էր, դրա համար էլ տղան հեռացավ (Վարձել, վարձ)
Հիվանդի գլուխը կապեր ու գնար բժշկի հետևից: (Կապել, կապ)
Այսքան ամուր կապեր քանդելը հեշտ գործ չէ: (Կապել,
կապ)
Աղջիկը բարալիկ ծամեր ուներ: (Ծամել, ծամ)
Դեղը պիտի ծամեր ու կուլ տար: (Ծամել, ծամ)
Պարզ է, որ այդքանից հետո պիտի կտուրը կաթեր: (Կաթել, կաթ)
Ամանում այծի կաթ էր: (Կաթել, կաթ)
207. Տրված բառազույգերի բաղադրիչները տեղափոխելով՝ նոր բարդ բառեր ստացի´ր:
Օրինակ ՝ ամփոփաթերթ, ծաղկագիր — ամփոփագիր, ծաղ- կաթերթ:
Ծովասուն, ձեռնամարտ:
Բևեռախույզ, երկրամերձ:
Ակնահաճո, մարդավաճառ:
Տրված և ստացված բառերն արմատների միջոցով բացատրի´ր:
208. Ընդգծված բառերն ու արտահայտություններր տրված հոմանիշներից մեկով փոխարինիր այնպես, որ տեքստի ոճն ավելի մոտ դառնա խոսակցականին (ըստ անհրաժետության՝ կարող ես բառեր հանել, բառեր, բառաձևեր կամ բառերի դասավորություն փոխել):
Հնդկաստանի ջունգլիներում մի կնոջ վրա անսպասելիորեն վագր էր հարձակվել: Բայց կինը խուճապի չէր մատնվել, այլ կացնով նետվել էր վագրի վրա: Կարճատև պայքարից hhտո վագրը նահանջել էր: Արիության համար կնոջը պարգևատրել էին մեդալով:
1.Անակնկալ, մեկ էլ, հանկարծ, հանկարծակի, հանկար- ծահաս:
2.Արշավել էր, գրոհել էր, հասել էր, նետվել էր;
3.Չէր ահաբեկվել, իրեն չէր կորցրել, գլուխը չէր կորցրել:
4 Հարձակվել էր, արշավել էր, գրոհել էր, հասել էր:
5.Կարճ, վաղանցուկ, վաղանցիկ, կարճժամանակյա, վայրկենական, րոպեական:
6.Պատերազմ, մարտ, կռիվ, ճակատամարտ:
7.Ընկրկել էր, քաշվել էր, ետ էր քաշվել, ետ էր դարձել, ետ էր գնացել, ետ-ետ էր գնացել:
8.Կտրիճության, քաջասրտության, քաջության. խիզա- խության:
9.Պարգևել էին, նվիրել էին, շնորհել էին, տվել էին:
209. Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտի՛ր և տեքստը վերականգնի՛ր:
Դա Մեքսիկայում աճող, այսպես կոչված. «քաղցր խոտի» մեջ է: Դա սախարոզից հազար անգամ քաղցր է: Մեքսիկացի գիտնականները նոր քաղցր նյութ են հայտնաբերել: Ի պատիվ XVI դարի իսպանացի բժիշկ Ֆրանցիսկո էրնանդեսի, որը դեղաբույսերի մասին շատ է գրել, այդ նյութն «էրնանդուլցինոմ» են անվանել:
210. Քո արտաքինի և բնավորության մասին պատմի´ր և պատմությունդ վերնագրի´ր:
21 1. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ այդ շարքի մի բառը չունի:
ա)ճանապարհ բ)Արձան գ)Ըմբոստ դ)Պապ խոնարհ վրձին ընդարձակ երգիչ
աշխարհ զարդ ընդդիմադիր ձիապան
խորհուրդ զվարթ ընձուղտ աղջիկ
շնորհք վարձ ըմբռնելի լուսնյակ
212. Նախադասաթյունն րնդարձակի´ր՝ ո՞ւմ կամ ինչի՞(ն) հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:
Ընդարձակ ակվարիումներն սպասում են:
Մարգագետնում հայրը նայում է:
Ձկներին ընտելացնում էին:
Երկար քայլելուց հետո հանդիպեցին:
213. Առաջին շարքի յուրաքանչյուր բառ հնարավոր բոլոր ձևերով բադադրի´ր (բաղադրյալ բառեր կազմիր) երկրորդ շարքի ածանցների հետ:
Ա. Հյուսիս, լեզու, հայր, դրախտ, տոն, նկարիչ, մեղ(ք), հարս(ն), քն(ի)ն, օտար, բազում, բնական, հան(ել), հաս(նել), դր (դնել), պահ(ել):
Բ. Ույթ, ածո, ական, ային, անի, (ա)բար, ոտի, (ա)վոր, (ա)ցու, ություն:
Յուրաքանչյուր ածանցով քանի՞ բառ կազմեցիր: