February 27

Հովհաննես Թումանյան «Գրազը»

Այնտեղ սարերն իրար են հանդիպել, իրենց արանքում մի մեծ ձոր են ստեղծել, որ կոչվում է Մութը Ձոր։

Մութը Ձորը բաժանում է հայերին ու թուրքերին իրարից։ Նրա մի կողմը թուրք սարվորն է իջնում, իր բինեն (գոմ, փարախ) զարկում, մյուս կողմը՝ հայը։

Բայց նրանց իգիթները գիշերվա մթնով էլ անցնում այս խոր անդունդը, իրարից ոչխար են գողանում, ձի, կով կամ գոմեշ են քշում։ Նրանց հովիվները հանդերում են հասնում ու փետակռիվ են անում։

Մեկ էլ տեսար մի սարի ուսից տարածվեց մի զիլ, առաձգական ձայն՝ «Հավար հե՜յ․․․»։ Այդ գուժավոր ձայնը ձգվելով՝ տարածվում է լեռներում, ու հանկարծ երկու կողմն էլ բինեքում իրարով են անցնում։Թուրք Ղափըչօղլին իր բինեն զարկել, ձվար էր (ծվարել) արել Մութը Ձորի մի կողմը։ Այնտեղից խրոխտ ու սպառնալի նայում էր դիմացը վեր եկած հայերին։ Նրա մարդիկը այդ սարերի ամենահռչակավոր գողերն էին։ Դատաստանից փախածները նրա մոտ էին ծածկվում, սարերով անցնող ավազակային խմբերը նրա հարկի տակ էին ապաստան գտնում։ ​

Մի իրիկնադեմ վրանում թինկը տված նա զրույց էր անում իր սովորական հյուրերի հետ։ Նրանք հայտնի ավազակներ էին, որ անցնում էին լեռներով։

— Էս դիմացի հայերին լավ է տղերքը տակնուվրա չեն անում,— իր զարմանքը հայտնեց հյուրերից մի քուրդ։

— Էդքան էլ խեղճ մի գիտենալ դրանց,— պատասխանեց տանտերը։

— Դրա՞նց․․․

— Հա՛, դրանց։ Դրանց մեջ Չատի անունով մի չոբան կա, իգիթ եմ ասում, որ մենակ էն մի տղի դեմը դուրս գա։

— Փա՛, հա՜,— բացականչեց վրդովված ավազակը ու շրըխկալով վրա նստեց։

— Ի՞նչ կտաս գիշերս էնպես անեմ, որ առավոտն էլ ծուխ չբարձրանա դիմացը։

— Կապուտ ձին փեշքեշ։

— Ձեռքդ տուր։

Նրանք ձեռք ձեռքի խփեցին ու գրազ եկան։

Սարսափելի մութն են Մութը Ձորի գիշերները։

Մի մթնագիշեր էր․ անձրևն էլ անընդհատ տեղում էր միալար։ Քնած էր հայերի բինեն։ Երբեմն-երբեմն հովիվները այս կամ այն կողմից խուլ «հե՜յ-հե՜յ․․․» կանչելով, իմացնում էին, որ հսկում են դեռ։

Գիշերվա մի ժամանակը մի թմփթմփոց անցավ վրանների մոտից։ Շները վեր կացան, վրա տվին, ոչխարը խրտնեց, ձիաները փախան, տավարը ցրվեց։ Հովիվները հավար կանչեցին, հրացանները բացվեցին, և այս բոլոր սարսափներն ու ձայները խառնվելով մութին, հեղեղին ու ամպի որոտմունքին, հորինեցին մի դժոխային գիշեր։

— Շունը տարա՜ն, բինեն պահեցեք հե՜յ․․․― գոռաց Աժդահակ հովիվ Չատին։

— Շունը տարա՜ն․․․— ձայն տվին ամեն կողմից, ու սև ​սարսափը կալավ բինին։ Լեռներում ամեն մարդ լավ է հասկանում, թե ինչ կնշանակի՝ «Շունը տարան»։

Գողերը միշտ մի կամ երկու հոգով վազում են ընկնում են բինեն, ոչխար, ձի, տավար խրտնացնում, խառնում են իրար։ Շներն ընկնում են նրանց ետևից։ Նրանք էլ շներին հաչեցնելով տանում, հեռացնում են բինից։ Այնուհետև խառնված, անշուն բինին ետևից վրա են տալիս նրանց ընկերները և շփոթի ու խավարի մեջ քշում են նրանց անասունները։

Շուտով հետևեց երկրորդ հարձակումը, հարահրոցն ընկավ, հրացանները բացվեցին, ամեն բան մթնումը խառնվեց իրար ու իրար խառնված ընկավ դեպի ներքև։

Ակնակիր մթնում ոչինչ չէր երևում։ Փայլակի լուսով վայրկենաբար բացվում էր ահռելի տեսարանը, բայց մարդու աչքերը որոշ բան չէին կարող նկատել այն թոհուբոհի մեջ։ Աչքերը չէին կարող նկատել, բայց հրացանների ձայները ցույց էին տալիս, թե որ կողմից են գնում և հովիվների աղաղակը, որ կանչում էին՝ «Տարա՜ն, տարա՜ն․․․ Ալաբաշ, հե՜յ․․․»։

Այդ ձայներն էլ հետզհետե հեռացան, նվազեցին, ու էլ ոչինչ չէր լսվում։

Անձրևը միալար շրըփում էր, և ամպը խուլ ճայթում ու որոտում հեռու լեռներում։

Լուսադեմին տղերքը վերադարձան։ Դեռ հեռվից լսվում էր նրանց ուրախ-ուրախ խոսոցն ու ծիծաղները թանձր մշուշի մեջ։ Ապրանքն ական ու անվնաս ետ բերին հանձնեցին սարվորին, իրենք հավաքվեցին հովիվ Չատնի վրանը, որ հաց ուտեն։

Նրանք իրենց հետ բերել էին մի քրդի քոլոզ, վահանն ու թուրը։

Իսկույն տարածվեց, թե տղերքը մի քուրդ են սպանել, ու հետաքրքրած սարվորները եկան խռնվեցին վրանի ներսն ու դռների արանքում։ ​Չատնի մայրը սոված հովիվների համար կրակի վրա կերակուր էր շինում ու հետն էլ իրեն-իրեն դունդունում.Ա տղա, նա էլ մեր կունենա՜․․․Ա տղա, հիմի նրա մերը ճամփա կպահի՜․․․Ա տղա, կասի, տղես ետ չեկավ․․․Ա տղա, ճամփա կպահի՝ ետ չի գնա՜լ․․․

Գլուխներն օրորելով նրան ձայնակցում էին մի քանի ուրիշ կանայք։ Այնինչ հովիվները սարվորին պատմում էին, թե բանն ինչպես եղավ։

— Չորս կողմից հավաքեցինք, տարանք արինք մի ձոր։ Էստեղ սրանց տեղը որ նեղացրինք, սրանք ապրանքը թող արին, ու ամենքը մի կռան վրա փախան։ Մընին քշեցի, տարա քարափին դեմ արի։ Որ քարափին դեմ էլավ, մին էլ տեսա ետ դառավ, թուրը հանեց, վրա քշեց, թե՝ գլուխդ ազատի, միջիցդ կես եմ անում։ Ո՜նց թե միջիցդ կես եմ անում․ դագանակը պտտեցի, ուսախառը վեր բերի, ա՛ռ հա կտաս․․․

— Ա՛յ տո՜ւր,— բացականչեցին սարվորները։

— Շրըխկալով փռվեց,— վերջացրեց Չատին իր պատմությունը։

— Հա՛, հա՛, հա՛, հա՛,— քահ-քահ խնդացին սարվորները։

Այս դեպքից մի քանի շաբաթ անց էր կացել։ Մի օր շները հաչեցին․ դուրս եկան, տեսան մի պառավ քուրդ ձայն էր տալի բինի ներքևից։

— Ի՞նչ ես ուզում, ա՛ քիրվա։

— Չոբան Չատնի վրանն եմ ուզում,— ասավ քուրդը։

Բերին չոբան Չատնի վրանը։ Չատին հաց դրեց հյուրի առաջ։ Դեսից-դենից խոսեցին, մինչև հացը կերավ, պրծավ։ Երբ որ հացը կերավ, պրծավ, Չատին հարցրեց․

— Խեր ըլի, ընչի՞ համար էր եկել քիրվան։

— Էստեղ մի քանի շաբաթ առաջ մի քուրդ են սպանե՞լ,— խոսեց հյուրը։

— Սպանել են,— պատասխանեց հովիվը։ ​— Ասում են՝ դու ես սպանել։

— Դրուստ է։

— Ես նրա հայրն եմ,— ասավ ծերունին։— Եկել եմ, որ նրա արինը քեզ հալալ անեմ։ Դու նրան ճամփին չես սպանել, իր տանը չես սպանել․․․ Քանի անգամ ասի՝ ա՛յ որդի, ձեռը վեր կալ էդ հարամ ճամփից, հեռու կաց էդ ընկերներից․ ուրիշները քեզ համար չեն աշխատել․․․ ինձ չլսեց։ Երևի էդպես մահը մոտեցել էր,— ասավ քուրդը ու գլուխը քաշ արավ, լռեց։

— Հավատիդ հաստատ կենաս, որ արդարն ես խոսում,— չորս կողմից ձայն տվին սարվորներն, ու իրենք էլ լռեցին։

— Արինը քեզ հալալ,— բացականչեց ծերունին,— միայն մայրը․․․ գիտես էլի, մայր է․․․ չի հանգստանում․․․ Շորերն ինձ տվեք, տանեմ, շորերի վրա լաց ըլի, իր սիրտը հովացնի, իր կարոտն առնի։

Չատին բերեց, ծերունուն հանձնեց արյունոտ քոլոզը, վահանն ու թուրը, մի ոչխար էլ առաջն արավ ու շներն անցկացրեց, տարավ ճամփու գցեց։

— Դե մնաս բարով, զավակս,— հրաժեշտ տվավ ծերունի քուրդը։

— Գնաս բարով, քիրվա՛։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կապույտով նշված բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
    • գուժավոր – մեծ ու ծանր, զանգվածային։
    • Խրողտ – ուժեղ, ամուր հարված կամ ձայն։
    • ապաստան – տեղ, որտեղ կարելի է թաքնվել վտանգից, պաշտպանություն ստանալ։
    • իգիթ – երիտասարդ, բարի կամ խիզախ տղամարդ։
    • որոտմունքին – բացվածք, ճեղք, ճեղքված մաս (հատկապես երկրում կամ պատի մեջ)։
    • Աժդահակ – հսկայական, առասպելական վիշապ, խիստ վտանգավոր կերպար։
    • Ակնակիր – աչքի հիվանդություն ունեցող, կամ ակնոց կրող մարդ (բառացիորեն՝ աչք կրող)։
    • թոհուբոհի – խառնաշփոթի, անկարգության, շփոթի վիճակ։
    • ճայթում – փայլ, հանկարծակի պայծառություն, ճողփում։
    • քոլոզ – կոշտ, հաստ, խիտ, անքթեար (կամ անհավասար հյուսվածքով բան)։
    • դագանակը – կեռասի նման միրգի տեսակ, հաճախ թարմ ու հյութալի։
    • քիրվա – թաքնված, գաղտնի անցք կամ խցիկ, փոքր բացվածք։
    • Դրուստ – հաջողություն, ճակատագիր, նպաստավոր հանգամանք։
  2. Նկարագրի՛ր և բնութագրի՛ր չոբան Չատիին:
    • Չատիին շատ ուժեղ էր և խրոխտ
  3. Ինչո՞ւ է պատմվածքը վերնագրված «Գրազ»:
    • Պատմվածքը վերնագրված է Գրազ որովհետև գրազը խորհրդանշում է մարդու ճակատագիրն ու կյանքի անորոշությունը և ցույց է տալիս թե ինչպես անհաջողություններն ու փորձությունները կարող են պատահականությամբ ազդել մարդու կյանքին
  4. Ի՞նչ հասկացար պատմվածքից:
    • ճակատագրից կամ պատահականությունից Սակայն կարևոր է աշխատասիրությունը, համառությունն ու խելամտությունը, որովհետև հենց դրանք են օգնում հաղթահարել դժվարությունները և պահպանել կամ ձեռք բերել այն, ինչ գնահատելի է
  5. Ինքդ վերնագրի՛ր պատմվածքը և հիմնավորի՛ր դրածդ վերնագիրը:
    • Ճակատագրի խաղը

February 27

Մաթեմատիկա Փետրվարի 27

1. Հաշվիր 30%-ը թվից 200:

200:100×30=60

2. Եթե 50%-ը 150-ից մեծ է, ապա ինչ թիվ է այդ մեկը:

156+156=262

3. Հաշվիր 120%-ը թվից 250:

250:100=25

25×125=300

4. Եթե մի թվի 25%-ը 20 է, ապա գտիր ամբողջ թիվը:

20×100:25=80

5. Ինչ թիվն է 40%-ով մեծ 500-ից:

500:100×40=200

500+200=700

6. Հաշվիր 0.75-ի տոկոսը:

0.75=75/100

75%

7. Դուրս գրիր այն թիվը, որը 10%-ով ավելի է 300-ից:

330

8. Համեմատիր 50%-ը թվից 300-ի և 30%-ը թվից 500-ի: Ո՞րն է ավելի մեծ:

300:100×50=150 =

500:100×30=150 =

9. Պարզիր հետևյալ հավասարումը՝

x+12=50x+60

-49x=60-12

-49x=49

-x=-49

x=49

10. Հաշվիր x, եթե

3x5=163x−5

3x-163x=-5+5

-160x=0

X=0

11. x8=17 հավասարության լուծումը գտիր:

x=17+8

x=25

12. Գտիր x, եթե

5x+3=38

5x=38-3

5x=35

x=7

13. Գտիր xx, եթե

4x+6=2x+20

4x-2x=20-6

-2x=14

-X=7

X=-7

14. Լուծիր հավասարումը՝

2x4=10+x

2x-x=10+4

x=14

15. Հաշվիր 8-ի և 12-ի միջին թիվը:

8=12=20

20:2=10

February 26

Առաջադրանքներ կետադրության վերաբերյալ

  • Կետադրի՛ր տեքստը։
  • Գրի՛ր պատասխան նամակ։

Նամակ քեզ

Ողջույն։ Փետրվարի 21-ին նշվում էր Մայրենի լեզվի միջազգային օրը, որը ամեն ազգի համար ունի հատուկ նշանակություն։ Մայրենին այն է, ինչով մենք մտածում ու խոսում ենք, ինչով խոսել են մեր ծնողները ու կխոսեն մեր զավակները։

Յուրաքանչյուր լեզու ժամանակի ընթացքում փոփոխվում է, ինչպես գրեթե ամեն բան աշխարհում։ Ավելանում ու պակասում են բառեր, փոխվում են բառաձևեր։ Լեզվակիրը պետք է հոգ տանի նախ իր խոսքի մաքրության ու գեղեցկության մասին, հետևի սեփական խոսքին։

Խոսքը պետք է լինի մաքուր ու բովանդակալից, բառապաշարը՝ հարուստ։ Այսպիսի խոսք ու միտք ստանալու համար շատերն են կարդում։ Ընթերցասեր, անընդհատ նորը սովորող մարդը տարբերվում է իր խոսքով, իր մտքով, սկսում է ինքն իրեն ու մյուսներին նայել այլ՝ ավելի խորը, ուսումնասիրող հայացքով, ինքն իրեն ու աշխարհը սկսում է ավելի լավ ճանաչել։

Մտածող և շարունակ իրենց ճանաչող, զարգացող մարդիկ անընդհատ պայքարի մեջ են։ Նրանք պայքարում են նախ սեփական շղթաների դեմ, բայց չեն մոռանում նաև ուրիշների մասին։ Մարդուն շղթայում են՝ տարիների չհիմնավորվող, ամոթ բերող բարդույթները, հասարակության թելադրած կարծրատիպերը։ Ամեն մի շղթա կոտրելով՝ մարդը սկսում է ավելի ազատ շնչել, ավելի սիրել ինքն իրեն։

Ինչպիսի՞ն եմ ուզում լինել, ինչու՞ եմ ուզում այդպիսին լինել, որո՞նք են իմ ցանկությունները, որո՞նք են ինձ պարտադրված ցանկությունները։ Այս հարցերը շարունակ մտածել են տալիս։ Վերածվի՛ր ինքդ քեզ՝ ահա թե՞ ինչն է կարևոր կյանքում։ Հիշի՛ր, որ խոսքը մարդու մասին շատ բան է ասում։ Հետևի՛ր խոսքիդ՝ ի՞նչ ասացիր, ինչպե՞ս ասացիր, ինչու՞ ասացիր, հիմնականում ինչի՞ շուրջ են քո զրույցները։ Զրուցի՛ր քեզ հետ, զգա մտքերիդ ընթացքն ու արագությունը։

Մտածելուց առաջ, թե ինչպիսին ես ուզում լինի կյանքդ, նախ մտածիր, թե ինչպիսին ես ուզում լինել դու, չէ՞ որ կյանքիդ գլխավոր կերտողը դու ես։ Ինչպես ես ուզում ապրել, պատրաստ ես շարունակ զարգանալ՝ թեկուզ բազմաթիվ դժվարություններ հաղթահարելու գնով։ Քեզ դու՞ր է գալիս տեղում մնալը, հարմարվելը մի վիճակի, թե անընդհատ առաջ շարժվելը։ Ինչպե՞ս ես գնահատում հարազատներիդ, ինչը համառորեն չես հասցնում կամ չես ուզում հասցնել, ինչն ես միշտ հասցնում, բայց գուցե կուզենայիր չհասցնել։ Քեզ լիքը հարցեր, լիքը մտորումներ։

February 26

Հայերենի կետադրական նշանները

Կետադրությունը գրավոր խոսքում լեզվի կետադրական նշանների և դրանց կանոնների ամբողջությունն է։ Կետադրությունն ուսումնասիրում է նախադասության, նրա քերականական ու վերաբերական անդամների դադարները, ձայնի ելևէջները, երանգները, տոնի, շեշտի առանձնահատկությունները, ինչպես նաև՝ սրանց պայմանական նշանների գործածության կանոնները։ Բանավոր խոսքում նախադասությունների, նրանց բաղադրիչ մասերի հարաբերություններն արտահայտվում են ռիթմի, դադարի, ժեստի, մնջախաղի, մարմնի համապատասխան մասերի շարժումների, կրկնությունների միջոցով։ Գրավոր խոսքում դրանց փոխարինում են կետադրական նշանները։ 

 Հնում կետադրական նշաններ առհասարակ չեն եղել, նույնիսկ՝ բառերի միջև բացատներ։ Լեզվի պատմության մեջ դադարներ արտահայտող կետադրական նշանների առաջին օրինակները կարող ենք տեսնել մոավիտացիների թողած, այսպես կոչված, Մոշա Ստելլե արձանագրություններում (Ք. Ա. 9-րդ դար)։ Այդ արձանագրությունում բառերը միմյանցից առանձնացված են կետերով (.), իսկ նախադասությունները` հորիզոնական գծերով (-):

Հայերենի կետադրական նշանները ստեղծվել են միջնադարում։ Դրան համապատասխան էլ ստեղծվել է կետադրությունը, որ նախատեսված է եղել տարբեր դեպքերում ճիշտ նշան դնելու համար։

(։) Վերջակետը հայերենի կետադրական նշաններից է, որը դրվում է ավարտված նախադասության վերջում։ Վերջակետը հայերենում տրոհության նշան է(տրոհել-անջատել, առանձնացնել, զատել). դրվում է ավարտված նախադասությունների վերջում, և արտահայտում է մեծ դադար։

(․) Միջակետը դրվում է.
Անշաղկապ նախադասությունների մեջտեղում, եթե ինքնուրույնությունը շատ է։
Քամին դադարեց. ամպերը ցրվեցին. շողաց արևը։

ՈՒղղակի խոսքի և հեղինակի խոսքի միջև։
Արջը մռթմռթաց քթի տակ. «Ա՛յ քեզ բան»
Հայրն ասաց.
-Անիծվե՛ս, եթե չկատարես կամքս։


Երբ բառը կրճատում ենք
Ընկ. Արմեն, Հովհ. Թումանյան

Եթե բառին կամ բառաշարքին հաջորդում է ահա, սա բառերով սկսվող կարծիք, դնում ենք միջակետ
Լինե՞լ, թե՞ չլինել. սա է խնդիրը:

և այլ դեպքերում․․․

(,) Ստորակետ դրվում է.

1.Բարդ ստորադասական նախադասության շաղկապից առաջ (որ, թե, եթե, որպեսզի, որովհետև, ուստի, քանզի, թեպետ և այլն)։
Աշակերտը հետ քաշվեց, որ ուսուցիչն անցնի։

2. Համադաս նախադասությունների միջև (բացի, և, ու կամ շաղկապներից, եթե ենթական փոխված չէ)։
Երկնքում ամպրոպ էր որոտում, բայց անձրև չէր գալիս։

3. Եթե ցույց է տալիս թվարկում։
Դպրոցում սովորում ենք ընթերցել, հաշվել, երգել, պարել։

4.Միջանկյալ բառերից հետո (սակայն, իհարկե, ցավոք և այլն ) ։ Եթե դրանք գտնվում են նախադասության սկզբում, անջատել ստորակետով, իսկ եթե մեջտեղում է, երկու կողմից է ստորակետը դրվում։
Իհարկե, հեշտ չէր համակերպվել անարդարության հետ։

Հեշտ չեր, իհարկե, համակերպվել անարդարության հետ։
Միջանկյալ բառերի վրա շեշտ չի դրվում։

5. Ձայնարկություններից հետո (հե՜յ, ա՜խ)։
-Հե՜յ, ո՞վ կուզի թել ու ասեղ։

6.Կոչականից հետո։
-Անի՛, ինչո՞ւ չէիր եկել խաղալու։

7.Կրկնվող շաղկապից հետո (և՛…, և՛…., կա՛մ…, կա՛մ…, ո՛չ…, ո՛չ…, թե՛…,թե՛…։)
Կա՛մ հեռացիր, կա՛մ մնա։

և այլ դեպքերում․․․

(՛)Շեշտը դրվում է.

Կոչականի վրա։
Արմե՛ն, լսիր մորդ։
Հրաման արտահայտող բառերի վրա։ Եթե բառը վերջանում է ա, ի և ու տառերով, ապա դնում ենք շեշտ։
Գրի՛ր, խաղա՛, բարձրացրու՛, մի՛ հիշիր
Բնաձայնական ձայնարկությունների վրա
Թը՛խկ, թը՛խկ,-անտառից լսվում էր կացնի ձայնը։
Կրկնադիր շաղկապների վրա։
և՛…, և՛…., կա՛մ…, կա՛մ…, ո՛չ…, ո՛չ…, թե՛…,թե՛…։

Արևիկը և՛ լսում էր, և՛ խաղում էր։


(՞)Հարցական նշանը դրվում է.

Հարցական դերանունների վրա
Միթե՞ չես տեսնում նկարը։

Ցանկացած բառի վրա, եթե հարցական հնչերանգով է արտահայտված
Վերցնե՞մ, հե՞տս տանեմ, չե՞ս ուզում։

(՝)Բութը դրվում է՝

զեղչված ստորոգյալի փոխարեն

Օրինակ` Ես տուն գնացի, նա՝ շուկա (գնաց):

զեղչված ստորադասական շաղկապների փոխարեն 

Օրինակ` Ինձ թվում է՝ (որ) էլ չենք հանդիպի:

և այլ դեպքերում։

February 26

Առաջադրանքներ

1.Կապակցության իմաստն արտահայտի՛ր մեկ ածականով (հատկանիշ ցույց տվող բառով), ընտրի՛ր հինգ բառ և նախադասություններ կազմի՛ր։

  • Ճահիճներով պատված-ճահճապատ
  • մանրէներ ծնող-մանրէածին
  • մարդկանց ատող-մարդատյաց
  • միայնակ կյանք վարող-մենակյաց
  • մեգով պատված-միգապատ
  • միշտ փթթած-մշտափթիթ
  • թախծոտ դեմքով-թախծադեմ
  • միրգ տվող-մրգատու
  • նոր տնկած-նորատունկ
  • նուրբ հնչող-նրբահունչ
  • շահույթ բերող-շահութաբեր
  • շեկ վարսերով-շիկահեր
  • շատ շնորհներ ունեցող-շնորհաշատ
  • ինչքից զուրկ-ընչազուրկ
  • ոսկուց ձուլված-ոսկեձույլ
  • ուշքը կորցրած-ուշակորույս
  • մաքուր գրած-մաքրագիր

    Նա մենակյաց մարդ է և նախընտրում է ապրել հեռու աղմուկից։
    Առավոտյան լեռները միգապատ էին։
    Նա թախծադեմ կանգնած էր պատուհանի մոտ։
    Այգում նորատունկ ծառերը պետք է հաճախ ջրել։
    Այդ ներդրումը բավական շահավետ էր։

2.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր ճիշտ թվականը։

  • Մենք՝ ուսանողներս, այդ մասին լսում էինք (առաջին առաջի) անգամ։
  • Շուրջ (ութանասուն, ութսուն)  դպրոցահասակ երեխաներ էին մասնակցում գարնանային այդ տոնախմբությանը։
  • Փոքրիկը ձեռքում ամուր պահել էր (տաս, տասը)  դրամ։
  • Բողոքի երթին մասնակցում էին (հարյուրավոր, հարուրավոր) մարդիկ։
  • Իմ տեղը երրորդ կարգի (երեսունչորրորդ, երեսունչորսերորդ) աթոռն է։
  • Երեխաներս սովորում են Երևանի (թիվ համար, թիվ) տասնչորս դպրոցում։
  • Այս տարի կայացավ հայերենագիտական միջազգային  (VII-րդ , 7-րդ) գիտաժողովը։
  • Բացարձակ գերազանցիկ լինելու համար Սոնային պակասում էր ընդամենը (զրո, զերո) ամբողջ հինգ տասնորդական տոկոս վարկանիշ։

3.Փակագծերում տրված գոյականները անհրաժեշտ ձևով  գրել համա-
պատասխան տեղերում։
1. Սարի գագաթից երևում էին մոտակա գյուղի բոլոր տները, իսկ ճերմակ մշուշի մեջ
նշմարվում էր մեկ այլ գյուղ։ (գյուղ, գագաթ, մշուշ)
2. Ասֆալտապատ ճանապրհով սլացող մեքենան կանգ առավ ճամփեզրի ցայտաղբյուրի մոտ, և
մեքենայից ելավ վարորդը՝ մի ալեհեր մարդ։ (ճամփեզր, մեքենա, ճանապարհ)
3. Մեր շուրջը սփռված դաշտում երևում էին աշխատող մարդիկ, որոնք երբեմն հայցքը
ուղղում էին մեր կողմը։ (հայացք, դաշտ, մարդ)
4. Այդ հինավուրց ձեռագրում արժեքավոր տեղեկություններ կային, որոնք խիստ հետաքրքրեցին գիտաժողովի
մասնակցող մասնագետներին։ (տեղեկություն, ձեռագիր, գիտաժողով)
5. Ամբողջ օրն աշխատած վարպետը գործն ավարտել էր, և հիմա գոհունակությամբ նայում էր իր
աշխատանքի արդյունքին։ (գոհունակություն, վարպետ, օր)
6. Գեղարվեստական նոր ֆիլմի ցուցադրումն ավարտվել էր, և հանդիսատեսները խումբ-խումբ ելնում
էին դահլիճից։ (հանդիսատես, դահլիճ, ցուցադրում)
7. Նրա աշխատանքի վայրին մոտ գտնվող փողոցում վերջերս նոր խանութ է բացվել,
որտեղ վաճառվում են բազմազան իրեր։ (իր, փողոց, վայր)
8. Աստղերը մեկ-մեկ մարում էին երկինքը, փչում էր վաղորդյան սառը քամին, և լիճը,
թեթև ծփանքով արթնանում էր ուշ աշնան երկար գիշերվա նիրհից։
(քամի, երկինք, աշուն)
9. Երկրորդ կուրսի ավագը բերել էր հաջորդ քննության հարցաշարը, և տարբեր
շարքերում նստած ուսանողները դասագրքում որոնում էին հարցերին վերաբերող
թեմաները և տետրում նշում էջերը։ (քննության, դասագիրք, կուրս)
10. Վերջերս կազմակերպված մրցույթին մասնակցեցին արվեստի դպրոցի սովորող շատ
երեխաներ, որոնց աշխատանքներն արժանացան տարբեր մրցանակների։
(մրցույթ, մրցանակ, դպրոց)

4. Փակագծերում տրված հարանուններից ընտրի՛ր նախադասությանը համապատասխանողը։

Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը, հրատարակչությունը)։

Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի վերջին հատորը։

Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։

Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։

Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։

Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։

Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։

Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։

Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։

Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։

5..Փակագծում տրված գոյականները  համապատասխանեցրու նախադասությանը: Գտի՛ր ո՞ր բառն է թելադրում գոյականների ձևը:

Ոչ մի քայլ չի կարողանում անել առանց օգնության (օգնություն):

Մարզիկը հանդիսատեսի համակրանքից (համակրանք) բացի գավաթն էլ շահեց:

Ռադիոընդունիչ և թթվածնի բալոններ կային տակառի (տակառ) մեջ:

Բոլոր ծովերը կապվում են օվկիանոսների (օվկիանոսներ) հետ:

Ըստ (օրինակ) օրինակի՝ տասը նախադասություն գրեցի:

Պարզվում է, որ ձկներին դեպի ցանցն (ցանց) են հրապուրում զանազան ձայներով:

6.Կետերի փոխարեն գրի՛ր նախադասության մտքին համապատասխանող բառ:

Առողջ լինելու համար անհրաժեշտ է մշտապես կոփել մարմինը։
Նրա հագին վարդագույն վերնաշապիկ էր ու նորաձև փեշ։
Սիրում է ժամերով պառկել տաք ավազին ու նայել ամպի լողացող պատառիկներին։
Հավաքած բոլոր փաստաթղթերն ու գրությունները դասավորեց թղթապանակում, դրեց պահարանի մեջ։
Խխունջի նման մտել է պատյանի մեջ ու ոչինչ լսել չի ուզում։
Լավ լողորդի ու փրկարարի համբավը մեր քաղաքից արդեն դուրս է եկել։
Վիրավոր գազանի մռնչյունը անտառում դեռ երկար լսվեց։

7. Փակագծում տրված օժանդակ բայերը գրի՛ր եզակի կամ հոգնակի ձևով:

Փղի համար կնճիթը  շատ կարևոր (Է, են): Նա դրանով (է, են) ուտում ու խմում: Ձագը մոր ետևից  վազում (է, են)՝ կնճիթով նրա պոչը բռնած: Փիղ ծնողները կնճիթով  «ապտակում» (է, են )  չարաճճի ձագուկին, որր սովորաբար  Փոքր  ավտոբուսի չափ (է, են) լինում:

Երբ փիղն ընկնում (է, են) փոսը կամ խճճվում թակարդում, մյուս փղերը մեկնում(է, են) կնճիթներն ու նրան օգնում (է, են): Փիղն առանց կնճիթի (չի, չեն) կարող ապրել, բայց աֆրիկական սավաննաներում հանդիպել (է, են) կնճիթից զրկված փղեր: Նշանակում է՝ ընկերներն (է, են) կերակրել: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը (չի, չեն) լքում:

Վաղուց ի վեր Հնդկաստանում փիղն ու մարդը բարեկամություն (է, են) անում: Խելացի ու հասկացող կենդանիները ոչ միայն ծանր աշխատանք (է, են )անում ու  կատարում մարդկանց հանձնարարությունները,այլև որպես հոգատար դայակներ խնամում (է, են) երեխաներին: Պապը, հայրն ու թոռը կարող (է,են) նույն փղի «սաները» լինել, չէ՞ որ փղերը երկար (է, են) ապրում՝ յոթանասունից ութսուն տարի:

8.Ավելորդ բառերը գտի´ր և նախադասություններն ուղղի´ր:

Ներեցեք, որ սպասեցնել տվեցի: – Սպասեցրեցի

Երկրաչափությունը դա առանձին գիտություն է: – Երկրաչափությունը առանձին գիտություն է:

Քանիցս անգամ խոսվել է այդ մասին: – Քանի

Բամիցս անգամ զգուշացրել եմ քեզ: – Բամիցս զգուշացրել եմ քեզ:

Մանրամասն պատմի՛ր քո կյանքիդ կարևոր օրերից մեկի մասին։ – կյանքի

9.Ժխտական ապ, դժ, տ ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները․

անգույն – , անբախտ, անգետ, անշնորհք, անձև։

անգույն → տգույն
անբախտ → դժբախտ
անգետ → տգետ
անշնորհք → ապաշնորհ
անձև → տձև

10.«Եթե կարողանայի թռչել․․․» վերնագրով գրի՛ր ստեղծագործական աշխատանք

February 26

Մեկ անհայտով հավասարումներ

1․ x + 5 = 12

X=12-5

2․ x – 8 = 3

X=3+8

X=11

3․ 4x = 20

X=20:4

X=5

4․2x = 10

5․ 15 + x = 40

X=40-15

X=35

6․ 7x = 42

X=42:7

X=6

7․ x – 11 = -5

X=11-5

X=6

8․ 2x + 6 = 18

2x=18-6
2x=12
x=-6

9․ 3x – 4 = 11

3x=11+4

3x=15

X=5

10․ 5x + 10 = 2x + 22

5x-2x=22-10

3x=12

X=12:3

X=4

11․ 12 – 2x = 4

-2x=4-12
-2x=-8
x=4

12․ 8x – 5 = 3x + 15

8x -3x=15+5
5x=20

X=20:5
x=4

13․ 4(x – 2) = 12

4x-12

4x-8=12

X=5

14․7x + 5 = 9

7x+5=9

7x=4

X=4/7

15. 3(2x – 1) + 4 = 5x + 10

6x-3+4=5x+10

6x+1=5x+10

X=9

2x+8-3x-3=15

2x-3x=15-8+3

X=10

X=-10

16. 2(x + 4) – 3(x – 1) = 15

2x+8-3x-3=15

2x-3x=15-8+3

X=10

X=-10

17. 5(x + 2) = 2(3x – 4) + 14

5x+10=6x-8+14

5x+10=6x+6

X=4

18. 6(2x-3)+4(x-5)=12

12x-18+4x-20=12

16x=50

X=50:16

X=50/16

19. 7(x+4)+3(x-3)=15

7x+28+3x-9=15

7x+3x=15-28

10x=-13

X=-13+10

X=-13/10

20.2(x+2)=10

2x+4=10

2x=10-4

2x=6

X=6:2

X=3

February 26

National Holidays in Armenia

In Armenia, people celebrate many national holidays. Two important holidays are Independence Day and Vardavar.

Independence Day is on September 21. On this day in 1991, Armenia became an independent country. People celebrate with concerts, parades, fireworks, and speeches. It is a serious and patriotic holiday. People show respect to their country and remember its history.

Vardavar is a very fun and joyful holiday. It is usually celebrated in summer. On this day, people throw water on each other. The holiday has old Armenian traditions and is connected with the Armenian Apostolic Church. It is a happy day full of laughter.

Similarities

  • Both holidays are important for Armenian people.
  • Both are celebrated every year.
  • People spend time with family and friends.
  • They show Armenian culture and traditions.

Differences

  • Independence Day is about history and freedom.
  • Vardavar is about tradition and joy.
  • Independence Day includes official ceremonies.
  • Vardavar includes water games and fun activities.

National holidays help us remember who we are. They teach us to respect our history and traditions. It is our responsibility to protect and keep our national culture for the future.

Vocabulary

WordMeaning (Armenian)
holidayտոն
celebrateնշել
traditionավանդույթ
cultureմշակույթ
independenceանկախություն
paradeշքերթ
fireworksհրավառություն
responsibilityպատասխանատվություն
protectպաշտպանել
freedomազատություն

Exercises

1. Answer the questions.

  1. When is Independence Day celebrated in Armenia?
    Independence Day is on September 21.
  2. What do people do on Vardavar?
    On Vardavar people throw water on each other.
  3. What are two similarities between these holidays?
    Both holidays are important for Armenian people.
  4. Why are national holidays important?
    National holidays are important, because they show Armenian culture and traditions.

2. True or False

  1. Independence Day is celebrated in winter. false
  2. Vardavar is a joyful holiday. true
  3. Both holidays are celebrated every year. true
  4. National holidays help protect culture. true

3. Fill in the blanks.

  1. Independence Day is about freedom and history.
  2. On Vardavar people throw water on each other.
  3. We must protect our national holidays.
  4. Holidays are part of our life.

Exercise 4. Match the words with their meanings.

  1. culture_a. something we must do and take care of
  2. tradition_d. the customs and way of life of a nation
  3. parade_b. a public celebration with music and people walking
  4. freedom_f. being free
  5. responsibility_e. special activities from the past
  6. fireworks_c. bright lights in the sky during celebrations

Exercise 5. My Favorite Holiday

Write a short paragraph (5–6 sentences) about your favorite Armenian holiday.
Answer these questions:

  • What is the name of the holiday?
  • When is it celebrated?
  • What do people do?
  • Why is it important?
  • How can we protect this tradition?


February 25

February 16 — 20

Phrasal verbs: common (get up, get on with, look out, look after, looking forward to, go out with, etc.

Կօգտագործենք հետևյալ բայերը՝
get up, get on with, look out, look after, look forward to, go out with

Exercise 1 – Fill in the blanks

Լրացրու նախադասությունները ճիշտ phrasal verb-ով։

  1. get up at 7 o’clock every morning.
  2. She looks after her little sister after school.
  3. Look out! There is a car coming!
  4. I really look forward to our summer holidays.
  5. Tom doesn’t get on with his classmates.
  6. My older brother is get on with a girl from our school.

Exercise 2 – Match the verb with its meaning

Համապատասխանեցրու.

  1. get up-c. wake up and leave bed
  2. look after-e. take care of
  3. look out-a. be careful
  4. get on with-f. have a good relationship
  5. look forward to-d. wait happily for something
  6. go out with-b. have a romantic relationship

a. be careful
b. have a romantic relationship
c. wake up and leave bed
d. wait happily for something
e. take care of
f. have a good relationship

Exercise 3 – Choose the correct answer

Ընտրիր ճիշտ տարբերակը։

  1. I always get up early on Mondays.
  2. Please look out! The floor is wet.
  3. She looks after her baby brother.
  4. We look forward to our birthday party.
  5. He doesn’t get on with his new teacher.

Exercise 4 – Make sentences

Կազմիր նախադասություններ տրված բառերով։

  1. I get up at 8 o’clock .
  2. She looks after her dog.
  3. We look forward to New Year.
  4. Tom doesn`t get on with his brother.
  5. They go out with their friends.

Exercise 5 – True or False

Գրիր True կամ False։

  1. “Look after” means to sleep. False
  2. “Get on with” means to have a good relationship. True
  3. “Look out” means be careful. True
  4. “Get up” means go to bed. False
  5. “Go out with” means have a boyfriend or girlfriend. False

Exercise 6 – Rewrite the sentences

Փոխիր ընդգծված բառերը phrasal verb-ով։

  1. get up at 7 a.m.
  2. She looks after her baby brother.
  3. Look out! The dog is angry.
  4. I am lookind forward to my birthday party.
  5. Tom gets on with his cousin.

Exercise 7 – Complete the dialogue

Լրացրու երկխոսությունը ճիշտ phrasal verb-ով։

Anna: What time do you get up in the morning?
Ben: I usually get up at 8 o’clock.
Anna: Do you get on with your sister?
Ben: Yes, I do. We are good friends.
Anna: That’s nice! I really look forward to our school trip next week.
Ben: Me too! But look out when you cross the road

Exercise 8 – Put the words in the correct order

Դասավորիր բառերը ճիշտ հերթականությամբ։

  1. up / I / at / get / 7 o’clock — I get up at 7 o `clock.
  2. after / looks / she / her / cat— She looks after her cat.
  3. with / he / classmates / gets / on / his— He gets on with his classmates.
  4. forward / we / to / look / holidays / our— We look forward to our holidays.
  5. out / they / with / go / friends / their— They go out with their friends.

Exercise 9 – Circle the correct form

Շրջանիր ճիշտ տարբերակը։

  1. She (get up / gets up) at 9 o’clock.
  2. We (look after / looks after) our dog.
  3. He (get on with / gets on with) his teacher.
  4. I (look forward to / looks forward to) Christmas.
  5. They (go out with / goes out with) their cousins.

Exercise 10 – Make negative sentences

Գրիր ժխտական նախադասություններ։

  1. She gets up at 10 o’clock. — She doesn`t get up at 10 o’clock.
  2. Tom gets on with his brother.— Tom doesn`t get on with his brother.
  3. They look after the baby.— They don`t look after the baby.
  4. He goes out with Anna.— He doesn`t go out with Anna.
  5. I look forward to winter.— I don`t look forward to winter.