December 27

Պաուլո Կոելիո. Սուրբ Ծննդյան պատմություն

Համաձայն միջնադարյան մի առասպելի, այն երկրում, որը հիմա Ավստրիա է կոչվում, Բուրխարդների ընտանիքը` հայրը, մայրը և որդին, Սուրբ Ծննդյան օրերին զվարճացնում էին մարդկանց ասմունքով, տրուբադուրների հին բալադները երգելով և  աճպարարություն անելով: Իհարկե, երբեք փող չէր մնում նվեր գնելու համար, սակայն հայրը միշտ ասում էր որդուն. “Գիտես` ինչու Սանտա Կլաուսի պարկը երբեք չի դատարկվում, չնայած որ աշխարհում այդքան շատ երեխաներ կան:Որովհետև Սանտա Կլաուսի նվերները կարող են խաղալիքներ լինել, բայց երբեմն նա շատ ավելի կարևոր նվերներ է մատուցում` “անտեսանելի” նվերներ: Ներքին անհաշտություններ ունեցող ընտանիքում Սանտա Կլաուսը փորձում է  ներդաշնակություն և խաղաղություն բերել: Որտեղ սիրո պակաս կա, նա հավատի սերմեր է ցանում երեխաների հոգում: Որտեղ ապագան մռայլ ու անորոշ է թվում, նա հույս է բերում: Մեր դեպքում, մեր Հոր Ծննդյան հաջորդ օրը մենք երջանիկ ենք, որ ապրում ենք ու կարող ենք անել մեր աշխատանքը, որը մարդկանց է երջանկություն բերում: Երբեք չմոռանաս դա”:

Ժամանակ անցավ: Որդին մեծացավ և մի օր նրանց ընտանիքը անցավ Մելքի տպավորիչ միաբանության շենքի առաջով, որը հենց նոր էր կառուցվել: Երիտասարդ Բուրխարդը ցանկացավ քահանա դառնալ: Նրա ընտանիքը հասկացավ և հարգեց այդ ցանկությունը: Նրանք թակեցին միաբանության դուռը և քահանաների կողմից ջերմ ընդունելության արժանացան, իսկ կրտսեր Բուրխարդին ընդունեցին իրենց շարքերը:

Սուրբ Ծննդյան նախաշեմն էր: Եվ հենց այդ օրը Մելքում մի յուրահատուկ հրաշք կատարվեց: Աստվածամայրը` մանուկ Հիսուսը գրկին, որոշեց իջնել Երկիր և այցելել այս միաբանությունը:

Բոլոր քահանաները շարվեցին Աստվածամոր առջև` ջանալով հերթով յուրովի արտահայտել իրենց պատկառանքը նրա և նրա Որդու հանդեպ: Շարքի վերջում երիտասարդ Բուրխարդը տագնապով սպասում էր իր հերթին: Նրա ծնողները հասարակ մարդիկ էին, որոնք ընդամենը սովորեցրել էին իրեն գնդակները վերև նետել և որոշ աճպարարություններ անել:

Երբ նրա հերթը հասավ, մյուս քահանաները փորձեցին ավարտել հարգանքի մատուցման արարողությունը, քանի որ նախկին աճպարարը որևէ էական բան չէր կարող ավելացնել մինչ այդ ցուցադրվածին և դեռ ավելին` կարող էր փչացնել միաբանության թողած տպավորությունը:

Այդուհանդերձ, սրտի խորքում նա նույնպես ցանկանում էր իրենից ինչ-որ բան նվիրել Հիսուսին և Սուրբ Կույսին: Ամաչելով մյուս քահանաների մանրազնին հայացքներից` նա իր զամբյուղից մի քանի նարինջ վերցրեց և սկսեց նետել դրանք վերև և բռնել` հիանալի շրջան ստեղծելով օդում:

Այդ պահին էր, որ մանուկ Հիսուսը Աստվածամոր գրկին սկսեց ուրախությամբ ծափահարել: Եվ հենց երիտասարդ Բուրխարդն էր, ում Աստվածամայրը ընդառաջ գնաց և թույլ տվեց մի քանի վայրկյան գրկել ժպտացող Հիսուսին:

  • Ո՞ր ստեղծագործություններն ես կարդացել (վերնագիրը, հեղինակի անունը):
    • Պաուլո Կոելիո. Սուրբ Ծննդյան պատմություն
  • Քեզ դուր եկած հետաքրքիր հատվածները կամ արտահայտությունները:
    • Սանտա Կլաուսի պարկը երբեք չի դատարկվում, չնայած որ աշխարհում այդքան շատ երեխաներ կան:Որովհետև Սանտա Կլաուսի նվերները կարող են խաղալիքներ լինել, բայց երբեմն նա շատ ավելի կարևոր նվերներ է մատուցում` “անտեսանելի” նվերներ
December 16

ՈՒսումնական առաջին շրջանի ամփոփում

  • Վերնագրի՛ր — Ուսումնական առաջին շրջանի ամփոփում
  • Պատումի տեսքով ներկայացրու քո ուսումնական տարվա աշխատանքը
    • Ես շատ գոհ եմ ընկեր Անիից ոպես մաթեմատիկայի դասատու։ նա շատ հեշտ է բացատրում թեմաները նրա հետ հետաքրքիր են անցնում դասերը։ԵՎ սովորել եմ շատ ֆայլեր կոտորակների համատում ենք անցել։
  • Տեղադրի՛ր մաթեմատիկա բաժնիդ հղումը
  • Մասնակցել եմ ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբերին։ Այո-ոչ
    • Այո
  • Մասնակցել եմ ամենամսյա մաթեմատիկայի հաշվետվությանը՝ Այո-ոչ
  • Այո
  • Ամփոփ հարցաշար Google Forms հարթակով — տես այստեղ
December 13

Բնագիտության հաշվետվություն

1.Տեղադրիր քո ուսումնական բլոգի բնագիտության բաժնի հղումը։

Բնագիտություն

2.Առանձնացրու այն նախագծերը, որին մասնակցել ես: Ո՞րն էր ավելի առանձնացված քեզ համար, ինչու՞։

Ես մասնակցել եմ ծառերի տնկման, էտմանը և միջավայրի խնամքին։

3.Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ պատումի ձևով։

Կարող եմ կիրառել իմ գիտելիքները։

4.Ի՞նչ սովորեցիր բնագիտության ֆլեշմոբից (սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր)։

Մասնակցել եմ մեղուի, ալուրի,սալորաչրի ֆլեշմոբին։

5. Ո՞ր ուսումնական նյութը կառանձնացնեիր, որը քեզ ավելի հետաքրքրեց։

Հրաբուխը, քանի որ փորձ էլ կատարեցինք, շատ հետաքրքիր էր։

December 12

ԱՎ․ Իսահակյան այդ ոչինչը ես եմ

Քաղաքապետ իշխանը շրջում էր քաղաքում: Մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին, խոնարհ գլուխ տալիս: Փողոցի մի անկյունում` պատի ստվերում, ցնցոտիների մեջ պառկած էր մի աղքատ դերվիշ:

Շքախմբի առաջնորդը գոռաց դերվիշի վրա.

-Ի՞նչ ես մեկնվել մայթին, ճանապարհը բռնել: Չե՞ս տեսնում` ով է գալիս. վե՛ր կաց, անպատկա՛ռ:

-Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի կկանգնեմ, — անվրդով պատասխանում է դերվիշը:

Քաղաքապետը հետաքրքրված մոտենում է և հարցնում.

-Մի՞թե ես քեզանից մեծ մարդ չեմ:

-Իհարկե` ո՛չ: Քեզանից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այո՞, թե` ոչ:

-Այո՛:

-Դու քաղաքապետ իշխան ես, գիտեմ. որ մեծանաս, ի՞նչ պիտի դառնաս,- հարցնում է դերվիշը:

-Նահանգապետ,- պատասխանում է քաղաքապետը:

-Հետո՞:

-Հետո վեզիր:

-Հետո՞:

-Փոխարքա:

-Հետո՞:

-Սահմանը սա է: Բոլորից մեծը շահն է:

-Ասենք թե` շահ դարձար, հետո՞,- հարցնում է դերվիշը:

-Հետո` ոչի՛նչ,- պատասխանում է քաղաքապետը:

-Ահա՛ այդ ոչինչը ես եմ: Ոտքերիս տակից անցիր, գնա քո ճանապարհով, — նույն անվրդովությամբ պատասխանում է դերվիշը և նվարդյուն աչքերը գոցում:

December 11

Տոնածառ

Ամանորի տոնածառն առաջին անգամ զարդարվել է 1521 թ-ին, Էլզասի Սելեստա քաղաքում՝ ապակե գնդերով ու մոմերով: Առաջին հրապարակային տոնածառը տեղադրվել է Ֆրանսիայում, 1840 թ-ին, Անգլիայում՝ 1841 թ-ին, Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգում՝ 1852 թ-ին:1916 թ-ին Ռուսական եկեղեցու Սինոդն արգելել է Ծննդյան տոնին տոնածառ զարդարելը՝ այն համարելով գերմանական սովորույթ: 1926 թ-ին տոնածառ զարդարելն ընդհանրապես արգելվել է՝ իբրև «կրոնական մնացուկ»: Ավանդույթը վերականգնվել է 1936 թ-ի Ամանորին:2008 թ-ին Ռիո դե Ժանեյրոյում` Լագոա լճի վրա, տեղադրվել է 85 մ բարձրությամբ և 530 տ կշռով լողացող տոնածառ, իսկ Մեխիկոյի 2009 թ-ի տոնածառն ունցել է 110,35 մ՝ 40-հարկանի շենքի բարձրություն (2 տոնածառերն էլ գրանցվել են «Գինեսի ռեկորդների գրքում»):Հայաստանի գլխավոր տոնածառը  տեղադրվում է Երևանի Հանրապետության հրապարակում. 2010 թ-ին այն ուներ բրգաձև գեղեցիկ տեսք և 35 մ բարձրություն:Տոնածառեր զարդարում են տանը, հրապարակներում, համերգասրահներում և մշակութային այլ օջախներում, որտեղ Ձմեռ պապի ու Ձյունանուշի մասնակցությամբ կազմակերպում են ուրախ ու զվարճալի ծրագրեր:

   Սանտա Կլաուս անվան ծագումը նույնպես կապվում է սբ Նիկողայոսի անվան հետ: Նա  Սբ Նիկողայոսի տոներին (անցյալում նշվում էր դեկտեմբերի 19-ին) այցելում է երեխաներին և նրա նման նվերներ բաժանում: Նոր տոմարին անցնելուց հետո Սանտա Կլաուսը երեխաներին այցելում է արդեն Ծննդյան տոներին, ապա` նաև Նոր տարվան:    Սանտա Կլաուսը հագնում է կարմիր բաճկոն՝ սպիտակ մորթիով, և կարմիր անդրավարտիք, գլխին՝ կարմիր գդակ: Նրա հայրենիքը Լապլանդիան է` Սկանդինավյան թերակղզում` բևեռային գծից  հյուսիս:

Ձմեռ պապին անվանում են`
ֆինները` Յոուլուպուկկի, կարելները` Պակկայնե,  անգլիալեզու ժողովուրդները՝ Սանտա Կլաուս,  լիտվացիները՝ Սյանիս Շալտիս, ֆրանսիացիները՝ Պեր Նոել,  իտալացիները` Բաբբո Նատալե, Կիպրոսի հույները` Վասիլ, ադրբեջանցիները` Շախտա Բաբա, վրացիները` Թովլիս Բաբուա, ղազախները՝ Այազ Աթա, և այլն: 

December 10

Ցանկությունների ծառը

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին  նրա վրա, քամին թեթև  վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն, ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:

Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում:  Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր:

Նա օճառ էր վաճառում  գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:

Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց.
-Ուզում եմ, որ  մեր թաղում ապրող բոլոր  աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:

Հենց  նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա:

Այնտեղ ցուրտ էր ու տխուր,  փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:

Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:

Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.
-Ես ուզում, եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:

Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.

-Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:

Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:

Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:

Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
-Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ,  թող բոլորն ինձ  Ուիլիամ Քեդոգան Սմիթի  փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜:

Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել:

Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն,ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Հեղինակ`Դոնալդ Բիսեթ

Առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ ու անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած հատվածը:
    • Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել:
    • Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն,ցանկություն, ցանկությու՜ն պահիր»
  3. Ի՛նքդ վերնագրիր պատմությունը:
    • Երազանքնների ծառը։
  4. Լրացրո՛ւ բաց թողած տառերը՝ կեսօր,  թխվացք, գլուխկոնձի, ցանկություն, թռչուն: Հուշում՝ «Ցանկությունների ծառը» հեքիաթի մեջ այս բառերը կան:
  5. Գրի՛ր հետևյալ բառերի հոմանիշները՝ գիրուկ, լաց լինել, մտածել, ցանկանալ:
    • Գիրուկ-չաղ,գեր
    • Լաց լինել-սքալ
    • Մտածել-դատել
    • Ցանկանալ-կամենալ,ուզենալ
  6. Գրի՛ր հետևյալ բառերի հականիշները՝ տխուր, հայտնվել, վաճառել, արագ:
    • Տխուր-ուրախ
    • Հայտնվել-կորչել
    • Վաճառել-գնել
    • Արագ-կամանց
  7. Պատմությունից դո՛ւրս գրիր 5 ածանցավոր բառ, առանձնացրո՛ւ ածանցները, այդ ածանցներով կազմի՛ր նոր բառեր:
    • ցանկությու՜ն-ուրախություն
    •  կախարդական-սովորական
    •  կողքին-գիրք,միտք
    • Տնակ-դռնակ
    • փոքրիկ-եղնիկ 
  8. Գրի՛ր շարադրություն` «Ես՝ ցանկությունների ծառի տակ» վերնագրով:
    Գրի՛ր այնպես, որ պատումը՝
    • լինի հետաքրքիր
    • ունենա  նկարագրություններ
    • նկարագրությունները լինեն պատկերավոր
    • լինի անմիջական
    • ներկայացնի նաև զգացողություններ՝ ուրախություն, անհանգստություն, ափսոսանք և այլն:
    • Աշխատանքը տեղադրի՛ր բլոգում:
December 6

Մեսրոպ Մաշտոց. Հայոց գրերի գյուտը

Երբևէ մտածել եք հայոց գրերի գեղեցկության և կատարելության մասին։ Եկեք ևս մեկ անգամ խոսենք հայոց այբուբենի ստեղծող՝ լեզվաբան, աստվածաբան և վարդապետ Մեսրոպ Մաշտոցի մասին, ում դերը հայ ազգային ինքնության պահպանման գործում հնարավոր չէ չգերագնահատել։

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ։ԿՅԱՆՔԸ

Հայտնի է, որ Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361 կամ 362 թվականին,Տարոն գավառի Հացեկ կամ Հացեկաց գյուղում։ Նրա աշակերտ Կորյունը նշում է, որ Մաշտոցը լավ կրթություն է ստացել և տիրապետում էր հունարեն, պարսկերեն, ասորերեն և վրացերեն լեզուներին։

Այն օրերին, չնայած նրան, որ Հայաստանն առաջին էր ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, ժողովուրդը չէր կարողանում ընթերցել օտար լեզվով գրված Աստվածաշունչը և հասկանալ քրիստոնեության գաղափարները։ Վարդապետները ընթերցում էին հունարեն Աստվածաչունչը և բանավոր ներկայացնում ժողովրդին, քանի որ չկային հայերեն տառեր։

4-րդ դարի վերջում Հայաստանը հայտնվել էր ծանր իրավիճակում։ 387 թվականին հայկական պետությունն առաջին անգամ բաժանվել էր Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։

Երկիրը՝ բաժանվելով երկու մասի, կորցրեց իր անկախությունը, ազգային, քաղաքական ու կրոնական միասնությունը, ինչը կարող էր հանգեցնել հայ ազգի միաձուլմանը զավթիչներին։

ՀԱՅ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԸ

Երկրի և հայ ազգի համար ստեղծված տվյալ դժվարին իրավիճակում հայ գրերի գյուտը դարձել էր այն միակ ելքը, որը կօգներ պահպանել երկու մասի բաժանված և օտար տիրապետության տակ գտնվող ժողովրդի ինքնությունը, մշակութային ու կրոնական միասնությունը։ Այս պայմաններում է, որ Մեսրոպ Մաշտոցը նախաձեռնում է հայ գրերի ստեղծումը։

405 թվականին Մաշտոցը ստեղծում է հայոց գրերը, որոնք կատարելապես համապատասխանում էին հայոց լեզվի հնչունային համակարգին։ Մեսրոպյան այբուբենն ունեև 36 տառ, որոնց հետագայում ավելացվեցին ևս երեքը։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Գրերի ստեղծումից հետո Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևն իրենց աշակերտների հետ միասին սկսել են Աստվածաշնչի թարգմանությունը։ Կարճ ժամանակում Սուրբ գիրքը թարգմանվել է հայերեն։

Ահա հայերեն թարգմանված առաջին նախադասությունը.

«Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքը»։

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Մեսրոպ Մաշտոցը մահացել է 440 թվականին։ Մաշտոցի մահից հետո նրա մարմինը տեղափոխում են Օշական (գյուղ Արագածոտնի մարզում, Քասաղ գետի ափին), որտեղ երեք տարի անց հազարապետ Վահան Ամատունին մատուռ է կառուցում Մաշտոցի շիրիմի վրա։

Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտան, նույնպես կրում է մեծ հայի անունը։ Այս փողոցը տանում է դեպի Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան՝ հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն։ Շենքի դիմաց կանգնեցված է Մաշտոցի արձանը՝ նրա աշակերտ Կորյունի հետ։

Հայաստանում կա նաև հայոց այբուբենին նվիրված համալիր, որը գտնվում է Արագածոտնի մարզում՝ Արտաշավան գյուղի մոտակայքում։ Այստեղ կանգնեցված են հայկական այբուբենի 39 տառերի քարե արձանները։ Համալիրը կառուցվել է 2005 թվականին՝ հայկական այբուբենի ստեղծման 1600-ամյակի առթիվ։

ԱՄՓՈՓՈՒՄ

Մեսրոպ Մաշտոցը հայ ազգային հերոս է և մեծ վարդապետ, որի առաքելությունը հայերի, որպես ազգի պահպանությունն էր։

Գրող Ավետիք Իսահակյանը այսպես է ասել Մաշտոցի մասին. «Մեսրոպ Մաշտոցի ստեղծած տառերը փրկեցին հայոց լեզուն և մշակույթը»։

Իր պատմության ընթացքում հայ ազգը շատ է պայքարել իր ինքնությունը, լեզուն և կրոնը պահպանելու համար։ Մաշտոցի գյուտն այսօր էլ ծառայում է այդ մեծ նպատակին։

December 6

  Ձմռան պատմությունը

                    

Մի անգամ մի տղամարդ որոշեց  ձմռանը լողալ սովորել։ Նա գնաց  և տեսավ, որ լիճը պատվել է սառույցով, նա շատ տխրեց, բայց որոշեց   դահուկ քշի և գնաց գնեց դահուկներ և ետ վերադարձավ լիճ։ Նա սկսեց քշել դահուկները, լճում  ուրիշ  մարդիկ էլ կային։ Նա ընկերացավ նրանց հետ և ամեն օր միասին լճում որոշեցին դահուկով սահել  ։ Երկու ամիս անց, մի ամպամած օր  դահուկով  սահելիս սառույցը կոտրվեց և տղամարդը ընկավ ջուրը։ Նա սկսեց գոռալ  և օգնություն կանչել ընկերներից։ Ընկերները նույնպես լողալ չէին կարողանում, բայց տղամարդը կարողացավ  հավասարակշռությունը  պահել սառը ջրի վրա  և լողալով դուրս գալ ափ։ ԵՎ նրա երազանքը կատարվեց․ նա կարողացավ լողալ, այդ դեպքից հետո  ինքը և իր նոր ընկերները միասին սկսեցին հաճախել լողի դասերի։