February 28

Ջրի շարժումն օվկիանոսում, օվկիանոսային հոսանքներ

Համաշխարհային օվկիանոսում ջուրը գտնվում է մշտական շարժման մեջ: Դրա տեսակներից են ալիքավորումը և ցունամին:

Ալիքավորումն առաջանում է հիմնականում քամիների ներգործու­թյամբ: Ալիքավորման դեպքում ջուրը միայն տատանողական շարժում է կատարում: Առաջացած տատանումներն ալիքի տեսքով հասնում են մինչև ցամաք, հարվածում ափին և փշրվում: Ալիքավորման տարատեսակ է ցունամին, որն առաջանում է օվկիա­նոսի հատակում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից: Ցունամին շատ հա­ճախ ավերում է ափամերձ բնակավայրերը՝ պատճառելով նյութական վնասներ և մարդկային զոհեր:

Օվկիանոսում ջրի ուղղաձիգ շարժման պատճառներից է նաև Ա­րեգակի և Լուսնի ձգողական ուժը, որի շնորհիվ առաջանում է մակընթացության և տեղատվության երևույթը Երկրի վրա:

Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է մակընթա­ցություն, իսկ իջեցումը՝ տեղատ­վություն: Օրվա ընթացքում դիտվում է երկու մակընթացություն և երկու տեղատվություն, որոնք իրար հաջորդում են 6 ժամը մեկ:

Համաշխարհային օվկիանոսում ջրի հորիզոնական շարժումն արտա­հայտվում է օվկիանոսային հոսանքների ձևով, որոնք կարծես թե վիթխա­րի գետեր լինեն օվկիանոսում:

Օվկիանոսային հոսանքների առաջացման հիմնական պատճառը մշտապես նույն ուղղությամբ փչող քամիներն են:

Համաշխարհային օվկիանոսում հոսանքներն առաջացնում են վիթ­խարի շրջապտույտ. հասարակածային շրջաններից տաքացած ջուրը տե­ղափոխում են մերձբևեռային շրջաններ, որտեղ, սառելով, ծանրանում, իջ­նում է օվկիանոսի խորքերը և հատակով նորից վերադառնում հասարա­կածային շրջաններ:

Օվկիանոսային հոսանքները լինում են տաք և սառը: Տաք են կոչվում այն հոսանքները, որոնց ջերմաստիճանը բարձր է հարևան ջրերից: Քար­տեզներում տաք հոսանքները պատկերվում են կարմիր, իսկ սա­ռը՝ կապույտ գույնով։

Առավել հայտնի տաք հոսանքներից են Գոլֆստրիմը՝ Ատլանտյան օվկիանոսում, Հյուսիսպասսատայինը և Հարավպասսատայինը՝   Խաղաղ, Հնդկական և Ատլանտյան օվկիանոսներում  և այլն:

Սառը հոսանքներից են Լաբրադորյանը՝ Ատլանտյան օվկիանոսում, Կալիֆոռնիականը՝ Խաղաղ օվկիանոսում:

Օվկիանոսային հոսանքների դերը կլիմայի ձևավորման  գործում: Օվկիանոսային հոսանքների դերը մեծ է երկրագնդի կլիմաների ձևավորման գործում: Հասարակածային շրջաններից դեպի մերձբևեռային շրջան­ներ շարժվելով՝ տաք հոսանքներն իրենց հետ մեծ քանակությամբ ջեր­մություն են տեղափոխում՝ մեղմելով այդ շրջանների ցուրտը:

Տաք հոսանքների վրա ձևավորված ջրային գոլորշիները, տեղափոխ­վելով ցամաք, իրենց հետ բերում են ջերմություն ու խոնավություն:

Սառը հոսանքների վրա ջրի ջերմաստիճանը ցածր է, օդը համեմա­տաբար չոր է, տեղափոխվելով ցամաք՝ տեղումներ չի առաջացնում, և գոյանում են անապատներ:

February 26

ԱՆԲԱԽՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ

      Մի օր Չըղջիկն ու Ճայն եկան
Թե՝ ե՛կ դառնանք վաճառական:
Ասին ու խելք խելքի տըվին,
Հավան կացան, պայման դըրին.
5Բայց՝ արի տես… որ փող չունեն։
Շատ միտք արին, թե ինչ անեն,
Վերջը եկան Փըշի մոտը,
Ընկան նըրա ձեռն ու ոտը,
Ու մուրհակով,
10Շահով, կարգով,
Փող վեր առան բավականին,
Ինչքան պետք էր իրենց բանին։

      Չիղջը մընաց, տընպահ դառավ,
Ճայը բոլոր փողերն առավ,
15Առավ, նըստեց նավի միջին,
Հասավ Մըսըր, Չինումաչին,
Ֆարս, Հընդըստան,
Արաբըստան…
Է՛լ թանկագին քիրմանի շալ,
20Է՛լ մարգարիտ, զըմրուխտ ու լալ,
Հընդու խուրմա, փըստա, բադամ,
Եվ… ո՜ր մեկի անունը տամ.
Ինչ որ տեսավ, աչքը սիրեց,
Առատ-առատ նավը լըցրեց.
25Նավը լըցրեց հազար բարով
Ու ետ` եկած ճանապարհով
Ուրախ-ուրախ տուն էր գալի։
Ճամփին ծովում սարսափելի
Ալեկոծում, մըրրիկ ելավ,
30Զարկեց, տարավ ապրանք ու նավ:
Միայն սովդաքյար Ճայը էնօր
Ազատվեցավ մերկ ու տըկլոր։
Ազատվեցավ — փառք իր ասծուն,
Բայց ի՞նչ սըրտով խեղճը գա տուն.
35Գա՜ — ի՞նչ ասի պարտքատերին,
Ո՞նց երևա իր ընկերին…
Ընկերն էնտեղ՝ դուռը կըտրած,
Աչքը ճամփին, վիզը ծըռած,
Համրում է օրն օրի վըրա,
40Թե՝ մեր Ճայը երբ պիտի գա…
Երկար նայեց,
Ճամփեն պահեց,
Շատ լավ ու վատ երազ տեսավ,
Մինչև պարտքի օրը հասավ,
45Ու՝ մուրհակի թուղթը ձեռին,
Փուշը տընկվեց կըտեր ծերին.
— Է՛յ, բարեկամ, ի՞նչ բանի եք.
Էլ չեք ասում, թե պարտք ունեք…
Գործ բըռնեցիք, հորս ողորմի,
50Ետ տվեք դե փողըս հիմի։
Թուղթ եք տըվել՝ վախտ իմացեք,
Ամոթ, աբուռ, ահ ունեցեք…
Թալան հո չի՞… մեղք եմ ես էլ…
Ախպե՛ր, էսպես բա՞ն եք տեսել.
55Ոսկի տա մարդ իրեն ձեռով,
Չըկարենա առնի զոռո՞վ…
Սրանից հետո դե արի դու
Ու ձեռ մեկնի աղքատ մարդու…
      Գոռգոռում էր ողջ թառակում,
60Հայհոյում էր, խայտառակում.
Ամեն մարդ էլ, ով որ լըսում,
Հենց մի բերան էն էր ասում.
— Ա՛յ ամոթ ձեզ, Չըղջիկ ու Ճայ,
Ի՜նչ ենք լըսում. — վա՛յ, վա՛յ, վա՛յ, վա՛յ,
65Անուններըդ վաճառական,
Ու էս տեսակ խայտառակ բա՞ն…
Վա՛յ, վա՛յ, վա՛յ, վա՛յ,
Չըղջիկ ու Ճայ…
Չըղջիկն էսպես միշտ լըսելիս
70Սիրտը բերնով դուրս էր գալիս։
Բարկանում էր իրեն մըտքում,
Անիծում էր, չըքում, թըքում.
— Ա՛յ քու տունը քանդվի, ա՛ Ճայ,
Ա՛յ դու դառնաս գըրողի փայ,
75Էս ի՞նչ բան էր, որ դու արիր,
Գլուխս էս ի՞նչ փորձանք բերիր…
Ու խընդրում էր ամեն անգամ.
— Մի նեղանար, Փուշ բարեկամ,
Շատ ես կացել,
80Կա՛ց մի քիչ էլ.
Թուղթ ըստացա երեկ Ճայից,
Թե՝ դուրս եկա Արաբիայից.
Որտեղ որ է՝ շուտով կըգա,
Դեռ մի բան էլ ավել կըտա…
85— Ես չեմ ուզում ավելն, ախպեր,
Կանխիկ համրած իմ փողը բեր.
Շահ եք գըրել,
Վախտ եք դըրել.
Ինչ գըրած ա, էն եմ ասում,
90Ձեզնից ավել բան չեմ ուզում։
— Չէ՜, աղա Փուշ,
Թե վաղ, թե ուշ,
Փողն իր կարգին, շահն իր կարգին,
Իսկ պատիվըդ… ես իմ հոգին…
95Ես հույս ունեմ… ասենք պարտք ենք…
Բայց չէ՞ ախար մենք էլ մարդ ենք…
Չէ՛, քու արածն ով մոռանա,
Իր աստվածն էլ նա կուրանա…

       Խեղճը էսպես լեզու ածավ,
100Շատ հույս տըվավ, շատ խոստացավ,
Շատ սուտ ասավ պարտքատերին,
Շատ ըսպասեց իր ընկերին.
Բայց ընկերը չըկա՜, չըկա՜։
— Էս ի՜նչ ցավ էր, աստված վըկա.
105Ի՛նչ իմ բանն էր՝ մըտա մեջը,
Որ խայտառակ լինեմ վերջը…
Ի՞նչպես պըրծնեմ էս կըրակից,
Էս ահագին պարտքի տակից.
Էլ ի՞նչ ասեմ,
110Ո՞նց ըսպասեմ.
Նա ե՞րբ կըգա, ի՞նչ իմանամ,
Ո՞ր ջուրն ընկնեմ… ո՞ւմ մոտ գընամ…
Շատ միտք առավ,
Դես դեն թըռավ,
115Ինչ որ ուներ տանը, հագին,
Ողջ հավաքեց, տըվավ պարտքին,
Ցիփ մերկացավ,
Էլ չըպըրծավ։
Վերջը տեսավ, որ ճար չեղավ,
120Թևեր առավ, ինքն էլ փախավ,
Փախավ, կորավ, որ էլ էնպես,
Դատարկ, սընանկ ու սևերես,
Ոչ պատահի պարտքատերին,
Ոչ երևա լույս աշխարհին։

125Այնուհետև իր նամուսից,
Չըղջիկը՝ մերկ, փախած լուսից,
Ցերեկները դես-դեն թաքչում,
Գիշերն է միշտ մըթնում թըռչում,
Որ չերևա իր թայ-թուշին,
130Ոչ պարտքատեր աղա-Փուշին։
Ճայն էլ ծովում,
Ճըչում, ծըվում,
Ջուրն է մըտնում,
Դուրս է պըրծնում,
135Թևին տալիս,
Ման է գալիս,
Թե մի գուցե բախտը բանի,
Կորուստն էլ ետ ջըրից հանի։
Իսկ Փուշն, արդեն հույսը հատած,
140Ճանկ ու ատամ սուր պատրաստած,
Կողքովն ով որ անց է կենում՝
Քաշում է փեշն ու հարցընում,
Թե չե՞ն տեսել մեկն ու մեկին,
Էն լիրբ Ճային կամ Չըղջիկին.
145Ու էն օրից մինչև օրս էլ
Մեկը մեկին դեռ չեն տեսել։

      Մի օր Չըղջիկն ու Ճայն եկան
Թե՝ ե՛կ դառնանք վաճառական:
Ասին ու խելք խելքի տըվին,
Հավան կացան, պայման դըրին.
5Բայց՝ արի տես… որ փող չունեն։
Շատ միտք արին, թե ինչ անեն,
Վերջը եկան Փըշի մոտը,
Ընկան նըրա ձեռն ու ոտը,
Ու մուրհակով,
10Շահով, կարգով,
Փող վեր առան բավականին,
Ինչքան պետք էր իրենց բանին։

      Չիղջը մընաց, տընպահ դառավ,
Ճայը բոլոր փողերն առավ,
15Առավ, նըստեց նավի միջին,
Հասավ Մըսըր, Չինումաչին,
Ֆարս, Հընդըստան,
Արաբըստան…
Է՛լ թանկագին քիրմանի շալ,
20Է՛լ մարգարիտ, զըմրուխտ ու լալ,
Հընդու խուրմա, փըստա, բադամ,
Եվ… ո՜ր մեկի անունը տամ.
Ինչ որ տեսավ, աչքը սիրեց,
Առատ-առատ նավը լըցրեց.
25Նավը լըցրեց հազար բարով
Ու ետ` եկած ճանապարհով
Ուրախ-ուրախ տուն էր գալի։
Ճամփին ծովում սարսափելի
Ալեկոծում, մըրրիկ ելավ,
30Զարկեց, տարավ ապրանք ու նավ:
Միայն սովդաքյար Ճայը էնօր
Ազատվեցավ մերկ ու տըկլոր։
Ազատվեցավ — փառք իր ասծուն,
Բայց ի՞նչ սըրտով խեղճը գա տուն.
35Գա՜ — ի՞նչ ասի պարտքատերին,
Ո՞նց երևա իր ընկերին…
Ընկերն էնտեղ՝ դուռը կըտրած,
Աչքը ճամփին, վիզը ծըռած,
Համրում է օրն օրի վըրա,
40Թե՝ մեր Ճայը երբ պիտի գա…
Երկար նայեց,
Ճամփեն պահեց,
Շատ լավ ու վատ երազ տեսավ,
Մինչև պարտքի օրը հասավ,
45Ու՝ մուրհակի թուղթը ձեռին,
Փուշը տընկվեց կըտեր ծերին.
— Է՛յ, բարեկամ, ի՞նչ բանի եք.
Էլ չեք ասում, թե պարտք ունեք…
Գործ բըռնեցիք, հորս ողորմի,
50Ետ տվեք դե փողըս հիմի։
Թուղթ եք տըվել՝ վախտ իմացեք,
Ամոթ, աբուռ, ահ ունեցեք…
Թալան հո չի՞… մեղք եմ ես էլ…
Ախպե՛ր, էսպես բա՞ն եք տեսել.
55Ոսկի տա մարդ իրեն ձեռով,
Չըկարենա առնի զոռո՞վ…
Սրանից հետո դե արի դու
Ու ձեռ մեկնի աղքատ մարդու…
      Գոռգոռում էր ողջ թառակում,
60Հայհոյում էր, խայտառակում.
Ամեն մարդ էլ, ով որ լըսում,
Հենց մի բերան էն էր ասում.
— Ա՛յ ամոթ ձեզ, Չըղջիկ ու Ճայ,
Ի՜նչ ենք լըսում. — վա՛յ, վա՛յ, վա՛յ, վա՛յ,
65Անուններըդ վաճառական,
Ու էս տեսակ խայտառակ բա՞ն…
Վա՛յ, վա՛յ, վա՛յ, վա՛յ,
Չըղջիկ ու Ճայ…
Չըղջիկն էսպես միշտ լըսելիս
70Սիրտը բերնով դուրս էր գալիս։
Բարկանում էր իրեն մըտքում,
Անիծում էր, չըքում, թըքում.
— Ա՛յ քու տունը քանդվի, ա՛ Ճայ,
Ա՛յ դու դառնաս գըրողի փայ,
75Էս ի՞նչ բան էր, որ դու արիր,
Գլուխս էս ի՞նչ փորձանք բերիր…
Ու խընդրում էր ամեն անգամ.
— Մի նեղանար, Փուշ բարեկամ,
Շատ ես կացել,
80Կա՛ց մի քիչ էլ.
Թուղթ ըստացա երեկ Ճայից,
Թե՝ դուրս եկա Արաբիայից.
Որտեղ որ է՝ շուտով կըգա,
Դեռ մի բան էլ ավել կըտա…
85— Ես չեմ ուզում ավելն, ախպեր,
Կանխիկ համրած իմ փողը բեր.
Շահ եք գըրել,
Վախտ եք դըրել.
Ինչ գըրած ա, էն եմ ասում,
90Ձեզնից ավել բան չեմ ուզում։
— Չէ՜, աղա Փուշ,
Թե վաղ, թե ուշ,
Փողն իր կարգին, շահն իր կարգին,
Իսկ պատիվըդ… ես իմ հոգին…
95Ես հույս ունեմ… ասենք պարտք ենք…
Բայց չէ՞ ախար մենք էլ մարդ ենք…
Չէ՛, քու արածն ով մոռանա,
Իր աստվածն էլ նա կուրանա…

       Խեղճը էսպես լեզու ածավ,
100Շատ հույս տըվավ, շատ խոստացավ,
Շատ սուտ ասավ պարտքատերին,
Շատ ըսպասեց իր ընկերին.
Բայց ընկերը չըկա՜, չըկա՜։
— Էս ի՜նչ ցավ էր, աստված վըկա.
105Ի՛նչ իմ բանն էր՝ մըտա մեջը,
Որ խայտառակ լինեմ վերջը…
Ի՞նչպես պըրծնեմ էս կըրակից,
Էս ահագին պարտքի տակից.
Էլ ի՞նչ ասեմ,
110Ո՞նց ըսպասեմ.
Նա ե՞րբ կըգա, ի՞նչ իմանամ,
Ո՞ր ջուրն ընկնեմ… ո՞ւմ մոտ գընամ…
Շատ միտք առավ,
Դես դեն թըռավ,
115Ինչ որ ուներ տանը, հագին,
Ողջ հավաքեց, տըվավ պարտքին,
Ցիփ մերկացավ,
Էլ չըպըրծավ։
Վերջը տեսավ, որ ճար չեղավ,
120Թևեր առավ, ինքն էլ փախավ,
Փախավ, կորավ, որ էլ էնպես,
Դատարկ, սընանկ ու սևերես,
Ոչ պատահի պարտքատերին,
Ոչ երևա լույս աշխարհին։

125Այնուհետև իր նամուսից,
Չըղջիկը՝ մերկ, փախած լուսից,
Ցերեկները դես-դեն թաքչում,
Գիշերն է միշտ մըթնում թըռչում,
Որ չերևա իր թայ-թուշին,
130Ոչ պարտքատեր աղա-Փուշին։
Ճայն էլ ծովում,
Ճըչում, ծըվում,
Ջուրն է մըտնում,
Դուրս է պըրծնում,
135Թևին տալիս,
Ման է գալիս,
Թե մի գուցե բախտը բանի,
Կորուստն էլ ետ ջըրից հանի։
Իսկ Փուշն, արդեն հույսը հատած,
140Ճանկ ու ատամ սուր պատրաստած,
Կողքովն ով որ անց է կենում՝
Քաշում է փեշն ու հարցընում,
Թե չե՞ն տեսել մեկն ու մեկին,
Էն լիրբ Ճային կամ Չըղջիկին.
145Ու էն օրից մինչև օրս էլ
Մեկը մեկին դեռ չեն տեսել։

February 26

Which is more foolish?

Farmer Jones wanted to buy some things at a store. The storekeeper had a lot of bicycles in the store and he wanted to sell one to the farmer. “Look here, farmer Jones,” he said. “I can sell you a very good bicycle and you can ride around your farm on it every day.”

“Oh, no,” said the farmer. “I don’t want a bicycle.  I think a cow is more useful and the price is just the same.”

“But just think,” said the storekeeper, “you can’t ride round the town on a cow. That’s foolish”

“Oh, I don’t know which is more foolish,” answered the farmer with a smile, “to ride on a cow or to milk a bicycle.”

Կարդա տեքստը, դուրս գրիր անծանոթ բառերը:

Դուրս գրիր գոյականները և բայերը:

1bicycles, farm Wanted, buy, , said, sell, ride,  cow, wantthink, townknowmilk.

Լրացուցիչ առաջադրանք

Grammar and vocabulary — pdf

Click to access 9781107480551.pdf

February 25

Գործնական քերականություն

Տնային առաջադրանքներ

  1. Դասարանական առաջադրանքներն ավարտի՛ր (կատարում են նաև բացակա սովորողները
  2. Կազմի՛ր նախադասություններ հետևյալ բառերով՝  թռչել, թրջել, զեղչ, սայթաքել, ձագուկ, զվարթ, միջև, մինչև, չորրորդ, թռչուն, վայրէջք, թռչուն։
    • ծիծեռնակները զվարթ ճռվողյունոուն թռչում են։
    • Անձրևը թրջեց գլխարկըս։
    • Ամանորին խանութում խանութում զեղչեր էին։
    • սառույցի վրա ոտքըս սայթակեց։
    • մեր շնիկը չորս ձագուկ ունեցավ
    • ընկերների մեջև վեճ ծագեց
      • վազեցի միջև անտառի Մինչև փեշը
      • Ես ապրում եմ չորրորդ հարկում
      • թռչունները վայրէջք կատարեցին ծառի ճյուղին

Դասարանական առաջադրանքներ

133. Կետերը փոխարինի´ր գ, կ կամ ք տառերով (հարկ եղած դեպքում դիմի՛ր ուղղագրական բառարանին):

Թարգմանել, հագուստ, կարք, պարգևատրել, երգիչ, oգուտ, անեծք, սայթաքել, զորք, վարկաբեկել, գրկել, ձագուկ:

134. Կետերը փոխարինի´ր դ,տ կամ թ տառերով:

Արտեն, հաղորթել, արևմուտք, զվարթ, սաղարթախիտ, բրդոտ. ժողովուրդ, հերթ, օրիորդ, ընդունակ, արտաքին, չորրորդ, մարդկային. փարթամ:

135. Կետերը փոխարինի´ր ջ, ճ կամ չ տառերով:

Վերջ, ողջ, նկարիչ, չղչիկ, վայրէջք, հաչոց, խոչընդոտ, թռչուն, թրջել, թռչել, միջև, մինջև, ամբողջ, առաջին, աղջամուղ.:

142. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Թոռնիկն արագ թռավ տատի գիրկը: (գիրկ, գիրք) Միաժամանակ երեք գիրք Է կարդում: (գիրկ, գիրք) հորդ անձրևը կտրվելու միտք չուներ: (հորդ, հորթ) հորթ տրտինգ տալով վագեց մոր մոտ: (հորդ, հորթ)

February 25

Русский

  1. итаем Е. Шварца «Сказка о потерянном времени»
  2. Вставьте, где нужно, пропущенные буквы.

Наступила ранная весна. 2. Весеной солнышко согрело землю. 3. Зимное
белое одеяло растаял, и земля надела своё весеннее платье. 4. Из-под снега
выглянул подснежник. 5. Перелётные птицы прилетели из тёплых стран. Мальчики повесили на деревья скворечники. Девочка подарила маме подарок.

3. Запишите предложения в таком порядке, чтобы получился рассказ. 

Прилетели птицы. Люди стали чаще улыбаться. Природа проснулась и
ожила. С земли еще не сошёл снег. Сосульки на домах начали плакать. Зажурчали веселые ручейки. На ясном небе засияло ослепительное солнце. На
газонах из-под снега уже проглянулась земля. Растяли тучи, и небо стало голу­бым. Пришла весна, долгожданная и всеми любимая! Весна пришла в город.

February 24

ԱՐԾԻՎՆ ՈՒ ԿԱՂՆԻՆ

Եղավ՝ մի անգամ անտառի միջին
Արծիվն ու Կաղնին էսպես վիճեցին,
Թե ո՜րն իրենցից շատ տարի կապրի,
Ո՜րն է դիմացկուն ու պինդ ավելի:
5Արծիվն ասավ՝ ես. Կաղնին էլ թե՝ ես:
Երկուսն էլ համառ ու հըպարտ էսպես՝
Մեծ-մեծ պարծեցան, սաստիկ վիճեցին,
Վերջը էս տեսակ պայման կապեցին:
Ժամանակ դըրին հինգհարյուր տարի
10Արքան հավքերի, արքան անտառի,
Որ թե որոշված էն օրին հասնեն,
Էն օրը մին էլ գան իրար տեսնեն:
Ու Արծիվն իսկույն Կաղնուց հեռացավ,
Հըզոր թևերը շարժեց, վերացավ
15Դեպի ամպերը, դեպ ժայռերը,
Ուր անց է կացնում իր լավ օրերը:
Կաղնին էլ փըռեց ճյուղերն երկաթի,
Խո՜ր ու խոր մխեց ճանկերն արմատի
Ու էնպես հուժկու կանգնեց անտառում,
20Որ վայր չընկնի էլ հինգհարյուր տարում:
Դարե՜ր անց կացան: Եվ ահա մի օր
Արծիվը եկավ ծերացած, անզոր,
Ծըվոցը կըտրած, տըկար, հևալով,
Թույլ-թույլ թևերը հազիվ քարշ տալով
25Տեղ հասավ մի կերպ, նայեց դես ու դեն,
Տեսավ, որ Կաղնին ընկել էր արդեն.
Ճյուղերը թեև դեռ թարմ ու կանաչ,
Ընկել էր ահեղ փոթորկի առաջ:
— Հե՜յ, կանչեց, գոռոզ, պարծենկո՜տ Կաղնի,
30Դե լավ ճանաչիր ինձ ու քեզ հիմի.
Հինգհարյուր տարուց մի ժամ էլ դեռ կա,
Ընկել ես արդեն, անկոտրում հըսկա:
— Հինգհարյուր տարի ապրել եմ կանգնած,
Էդքան էլ կապրեմ դեռ էսպես թիկնած,
35Մինչև լըրանա մի հազար տարին:
Պատասխան տըվավ ընկած վիթխարին:

  • Կարդա՛ «Արծիվն ու կաղնին»  բալլադը:
  • Բլոգումդ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր բալլադը:
    • Այս բալադի մեջ արծիվն ու կաղնին վիճեցինն թէ ով ավելի երկար կապրի և պայման են կապում որ հանդիպեն հինգ հարյուր տարի տարի հետո կաղնին արմատները արմատները հողի մեջ խրեց իսկ արծիվը թռավ դեպի ժայռերը։ Հինգ հարյուր տարի հետո եկավ ծերացած անզոր արծիվը և սկսեց պարծենալ որով հետև կաղնին արդեն ընկել էր։ իսկ կաղնին ասաց որ ինքը հինգ հարյուր տարի ել նստած է ապրելու։
  • Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    • Տկար-թույլ,նվազ
    • հեվալ-արագ-արագ չունչ քաշել
    • անկոտրում-կամակոր,համառ
  • Գրի՛ր, թե ինչ սովորեցրեց քեզ այս բալլադը:
    • Ինձ բալադը սովորեցրեց որ չի կարելի ուրիշին թերագնահատել և պարծենալ։
February 20

Գործնական քերականություն

  • Գրի՛ր վարժությունները։

97. Տրված բառաշարքերից ընտրի՛ր ածանցավոր բառերը ե արմատն ածանցից գծիկով բաժանի´ր:

Օրինակ՝ ձկնիկ — ձկն (ձուկն) — իկ:

Տնակ — տն (տուն) — ակ:

ա) Շապիկ, մկնիկ-մուկն-իկ, զատիկ, ծաղիկ, մայրիկ-մայր-իկ, աղջիկ,շնիկ-շուն-իկ, փիսիկ-փիսո-իկ, գեղեցիկ, կապիկ, փոքրիկ-փոքր-իկ, սիրունիկ-սիրուն-իկ, կողիկ-կող-իկ (կոտլետ), թիթեռնիկ-թիթեռն-իկ, ծիտիկ-ծիտ-իկ, քթիկ-քիթ-իկ, տոտիկ-տոտ-իկ, մատիկ-մատ-իկ: բ) Գնդակ-գունդ-ակ, գետակ-գետ-ակ, վանդակ, ելակ, կատակ, նապաստակ, առվակ-առու-ակ, զավակ, բակ, գուշակ, որդյակ-որդի-ակ, դղյակ, կտակ, պատանյակ-պատանի-ակ, թիակ-թի -ակ, թակ, բլրակ-բլուր-ակ, վարդակ-վարդ-ակ, սոխակ, մահակ, մոծակ: գ) Գայլուկ-գայլ-ուկ, բուկ, մանուկ, գառնուկ-գառն-ուկ, ձագուկ-ձագ-ուկ, ձուկ, ձիուկ-ձի-ուկ, բազուկ, մուկ, աղմուկ, հատուկ-հատ-ուկ, մարդուկ-մարդ-ուկ, պոչուկ-պոչ-ուկ, վհուկ, ձմերուկ:

98. Սխալները գտի´ր և ուղղի´ր:

Օրինակ՝

Բնության մեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռնիկն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն: —

1. Բնության մեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն:

2. Բնության մեջ ամեն ինչ՝ թիթեռնիկն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն:

Բլրակն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին: Ձկնիկը ջրիմուռների տակ էր թաքնվել: Քաղաքի ծայրին՝ մի տնակում, ապրում էր կախարդը: Մի փոքրիկ առու իջնում էր սարն ի վար: Անտառից դուրս եկավ մի պստլիկ ձի: Հավն ածեց մի ձվիկ: Քամին դես ու դեն էր քշում կտոր-կտոր ամպերը:

99. Տրված բառերից կամ արմատներից նոր բառեր կազմիր՝ ակ, իկ, ուկ ածանցներով: Այստեղ այդ ածանցները փոքրացնում կամ քնքշացնո՞ւմ են:

ա) Թափանց(ել)-թափանցիկ, շրջ(ել)-շրջիկ, մարտ(նչել)-մարտիկ, սիրտ ճմլ(ել)-սրտիկ, ճանճ-ճանճիկ քշ(ել):

բ) Օրեն(ք)-օրինակ, ճաշ-ճաշիկ, ախորժ-ակ, սահուն-սահնակ, պահել-պահակ, ընդուն-ընդունակ(ել), մոլոր-մոլորակ(ել), գիտ-գիտակ(ենալ), պատվիր-պատվիրակ(ել),

բուռն-բռնակ(ն):

գ) Կտր-կտրուկ(ել), դիպչ-դիպուկ(ել), խուսափ-խուսափուկ(ել):

February 20

Հ․Թումանյան

  • Հ. Թումանյանի «Հսկան» բալլադը արձակի վերածի՛ր (պատմելով գրի՛ր բլոգումդ 5-6 նախադասությամբ):’
    • ՈՒժեղից միշտ ուժեղը կա։ ՈՒժեղները թույլերին չպետքա տանջեն։Մեծ թէ փոքր բոլորն էլ իրավունք ունեն ապրելու արևի տակ ։Մեծերը պետքե իրենց ուժով օգտակար լինեն փոքրերին լավ գործեր կատարեն։
  • Քո պատկերացմամբ նկարի՛ր բալլադը:
  • Բլոգումդ բնութագրի՛ր հսկային  և իշխանին:
    • Հսկա-հսկան վիթխարի էր գլուծը ամպերի մեջ էր ծովը մինչև ծնկներն էր հասնում,ամպի նման որոտում էր։
    • Իշխան-իշխանը քաջ էր հզոր ուներ շատ զինվորներ համարցակ էր նաև ազատատենչ։
  • Ստեղծագործության միջից դո՛ւրս գրիր հիմնական իմաստն արտահայտող տողերը և տեղադրի՛ր բլոգումդ:
    • Ասենք մեծ ես,
      Մի՞թե պիտի փոքրին տանջես:
      Մեծ թե փոքըր, ինչ էլ լինի,
      Ամեն ապրող շունչ կենդանի,
      Որ ծընվել է արևի տակ,
      Էս աշխարհքում միատեսակ,
      Մինը պակաս, մյուսը ավել,
      Ողջ էլ գիտեն խընդալ, ցավել,
      Չըպարծենա երբեք ոչ ոք,
      150Թե ինքն անհաղթ մի բան է ջոկ.
      Միշտ ուժեղից ուժեղը կա,
      Իսկ ամենից ուժեղը՝ մահ…
      Բա՛ց թող, որդիս,
      Բա՛ց թող՝ գընան,
  • Բալլադը տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր (լրացուցիչ առաջադրանք՝ ըստ ցանկության
February 14

Գործծնական քերականություն

Բառի կազմությունը (պարզ և բաղադրյալ (ածանցավոր, բարդ և բարդածանցավոր բառեր))

85. Պարզ և բաղադրյալ  բառերը տեղադրի´ր  տրված նախադասությունների մեջ և նախադասությունները  լրացո´ւ: 

Այն բառերը, որոնց մեջ հնարավոր չէ առանձնացնել բառ կազմող իմաստակիր մասեր, … բառեր են. օրինակ՝ ծով, նկար, … : 

Այն բառերը, որոնք  հնարավոր է բաժանել բառ կազմող իմաստակիր մասերի, … բառեր են. օրինակ՝  հեռախոս — հեռ + ա + խոս, բարկություն — բարկ + ություն, …, …: 

86. Տրված բառերի րնդհանուր մասերը գտի՛ր, դրանց  ուղիղ  ձևերը գրի´ր և տրված բառերը  բացատրի´ր: 

 Օրինակ՝ 

բարեսիրտ, բարեկամ, բարեսեր, բարետես: — Բարի: 

Բարեսիրտ — բարի սիրտ ունեցող: 

Բարեկամ — բարին կամեցող: 

Բարեսեր — բարին (բարի բան) սիրող: 

Բարետես — բարի (գեղեցիկ) տեսք ունեցող: 

ա) Կտցաձև, կտցահարել, կտցաչափ: 

բ) Ուղղագրություն, ուղղագիծ, ուղղամիտ, ուղղություն: 

գ) Ուղեկից, ուղևոր, ուղեմոլոր, ուղևորվել: 

87. Պարզի´ր, թե Ա և Բ բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված: Այդ բառախմբերը լրացրո´ւ: 

Ա. Ջրառատ, ջրային, ջրկիր, ջրվեժ, հողագործ, հողեղեն, հողոտ, անհող, ….: 

Բ. Ջուր, հող, ….: 

89. Բառերը բաղադրիչների բաժանի՛ր: Արմատներն ինչո՞վ են միանում: 
 Մարդամոտ, լուսամուտ, ծնողասեր, գորգագործ, փառատոն: 

90. Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմի՛ր: 

Սառն (սառ), միտ (մտ), մուր (մր): 

91. Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ: Արմատներն ընդգծիր: 

Օրինակ՝ 

մայրություն — մայր + ություն 

անամոթ — ան + ամոթ: 

Ամպոտ, քարոտ, օդային, անշնորհք, դժգոհ, հեռավոր, բարություն, գրավոր, անորոշ, տհաճ: 

92. Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրի´ր և բաղադրյալ բառեր կազմի´ր (քանիսը կստացվի): 

Ա.Թութ, կարմիր, փուշ, ոսկի, տուն, գույն, կաթ(ն), խորհուրդ:  

Բ.Ան-, -յա, -ենի, -ոտ, -արան, -ավուն, -եղեն, -ավոր: 

February 11

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց՝ է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Հայրիկի մասին

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Մայրիկի մասին

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ՝ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը՝ ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Առաջին վարժապետի ու դպրոցի մասին

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրուքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

– «Հասի՛ր, էդ կլեկչուն կանչի՛ր, ամանները տանք, կլեկի»,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ՛, այլ՝ մեր ազգականի փեսա՝ տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կըլի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքըհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ՝ սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի՝ չախի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած էրեխային վերցնում էին մեջտեղից։ – «Արի՛»,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա՛ այբ»։

– Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում «Ասա ա՛յբ»։

– Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա ա՛յբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբի՛ց վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէ՛ր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։

Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ՝ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս, Ներսիսյան դպրոց, որ չե՛մ ավարտել։

Առաջին ոտանավորի մասին

Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10–11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ – երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.

Հոգո՛ւս հատոր,
Սըրտի՛ս կըտոր
Դասիս համար
Դու մի՛ հոգար.
Թե կա՛ն դասեր,
Կա՛ նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Ի՛մ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում՝
Դաս է սերտում։

Այս ոտանավորը գրված է 1881 կամ 82 թվին։ Չեմ կարող չհիշել, որ այն ժամանակ ոտանավոր էր գրում և՛ իմ փոքր եղբայրը, որ կարդում էր ինձ հետ, և միշտ գտնում էին, որ նա ինձանից լավ է գրում։

Իմ տպված ոտանավորների մեջ ամենավաղ գրածը «Շունն ու Կատուն» է, որ գրել եմ 1886 թվին։ – 1888 թ. ամուսնացել եմ։ Ծառայության եմ մտել մի քանի տեղ, բայց ամեն տեղ էլ չե՛ն հավանել այնպես որ «Պոետն ու Մուզայի» մեջ ուղիղն եմ ասել։ Սկզբնական շրջանում սիրել եմ ռուս բանաստեղծ Լերմոնտովին, ավելի ճիշտը – նրա ա՛յն գործերը, որ սովորել եմ ուսումնարանում։ Բայց, հենց որ ծանոթացել եմ եվրոպական բանաստեղծների և ավելի լայն գրականության հետ, այն օրվանից ինձ համար ամենասիրելին մնում է Շեքսպիրը։

  • Կարդա՛ Հ.Թումանյանի  Ինքնակենսագրությունը:
  • Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:-Անծանոթ բառեր չունեմ
  • Կարդա՛, վերհիշի՛ր Հ. Թումանյանի  «Իմ երգը»  բանաստեղծությունը: