April 30

Ով իր մորթին փոխի` ջուխտ գնդակի կհանդիպի

Հին ժամանակ մի ագահ որսորդ է լինում։

Էդ որսորդը շատ քարայծեր ու ոչխարհներ է սպանում, բայց աչքը չի կշտանում։ Մի օր էլ կնոջն ասում է․

-Ես դրանց կենդանի պիտի բռնեմ։

Ասում է, հրացանն առնում է սար է բարձրանում, մի շատ խոշոր արու այծ է սպանում։ Տիկ է հանում էդ այծին, մտնում մորթու մեջ, ահագին եղջյուրներն էլ ամրացնում իր գլխին ու այդպես գնում լեռան ծերպերը, ուր քարայծերն էին թաքնվում։

Ժայռի տակով նա զգուշությամբ մոտենում է այծերի հոտին, էն մտքով, որ նրանց խաբի ու կենդանի-կենդանի բռնի։

Էդտեղ մի որսորդ դարան մտած՝ որսի է սպասելիս լինում։ Էդ որսորդը տեսնում է մի ահագին քարայծ կամաց-կամաց գնում է դեպի մառախուղի մեջ հազիվ երևացող հոտը։ Հրացանը մեկնում է, որ կրակի, մեկ էլ մտածում է․ «Շատ է մեծ, վայ թե մի գնդակով չընկնի»։

Իր հին հրացանի փողից մի մեծ կլոր գնդակ էլ է ներս գցում, շամփուրով ամրացնում և զույգ գնդակներն էլ արձակում է քարայծի վրա։ Կրակելուն պես մի մարդկային ճիչ է լսում։ Վազում տեսնում է, որ իր սպանածը մարդ է՝ այծի մորթու մեջ․․․

-Այ մարդ, ինձ ինչի՞ տակ գցեցիր,- գոչում է որսորդը սարսափած։

Այդտեղ այծի մորթով մարդը պատմում է իր ագահության ու խորամանկության մասին և հոգին փչում է։

Որսորդը նրան թաղում է, գերեզմանին մի տափակ քար է գցում ու վրան փորագրում հետևյալ խրատական ու իմաստալից խոսքը։

Այս պատմվածքը մի ագահ որսորդի մասին է որը ուզում էր կենդանիների սպաներ սկզբում եղնիկի, հետո գնաց քարայծերի մոտ և չկարողացավ որսալ դրա տեղը մի ուրիշ որսորդի որսաց և այդ որսորը ասաց որսորը իր ագահության մասին պատմեց և նրա քարի վրա գրեցի

<<Ով իր մորթին փոխի՝ զույգ գնդակի կպատահի>>

April 29

Բույսերի բազմազանությունը 

Բույսերը բազմազան են: Նրանք իրարից տարբերվում են կառուցվածքով, բազմացման եղանակներով, բնակեցման վայրերով, չափերով, կյանքի տևողությամբ և այլն: Երկրի վրա աճող բոլոր բույսերը կազմում են բուսական աշխարհը՝ ֆլորան: Բույսերը, արմատներով ամրանալով հողին, չեն փոխում իրենց տեղը: Բացառություն են որոշ ազատ շարժվող ջրիմուռներ: Ջրիմուռները շատ պարզ կառուցվածք ունեն, նրանք կազմում են ցածրակարգ բույսերի խումբը և հիմնականում ապրում  են ջրում: Արմատ, ցողուն, տերև  ունեցող բույսերն անվանում են բարձրակարգ  բույսեր: Դրանք են մամուռները, մերկասերմերը և ծաղկավոր բույսերը: Ամենապարզ կառուցվածք ունեցող բարձրակարգ բույսերը մամուռներն են: Այժմ կենսոլորտում դրանք ամենալայն տարածումն ունեն:

Բույսերի սննդի հիմնական և ելակետային աղբյուր են: Նրանք սնունդ են ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների, սնկերի, բակտերիաների համար: Բույսերը մասնակցում են հողի և օգտակար հանածոների, այդ թվում՝ քարածխի, տորֆի, նավթի, բնական գազի առաջացմանը:
Բույսերից շատերը մթնոլորտ են արտազատում հատուկ մանրէասպան նյութեր՝ֆիտոնցիդներ, որոնք ոչնչացնում են հիվանդաբեր բակտերիաները: Հատկապես շատ ֆիտոնցիդներ կան սոճու անտառներում: Այդ պատճառով սոճու անտառներում կառուցում են առողջարաններ: Մեծ քանակությամբ ֆիտոնցիդներ են պարունակում նաև սոխը և սխտորը: Վարակներից խուսափելու համար պետք է սննդի մեջ սոխ և սխտոր օգտագործել:
Կանաչ տարածքները օդը մաքրում են փոշուց և խոնավացնում այն: Անտառը զգալիորեն ազդում է տարածքի միկրոկլիմայի վրա, պահպանում է տարածքը քամիներից, մեղմացնում է շոգը, թուլացնում ձմռան խտությունը: Ծառերը պաշտպանում են մշակովի բույսերը քամուց և չորացումից, նպաստում են ձյան կուտակմանը, գետերի հորդացմանը և լճերի մակարդակի բարձրացմանը: Անտառաշերտի օգնությամբ մարդը պայքարում է անապատացման դեմ:
Բույսերը մարդու ուժի և առողջության աղբյուրն են: Կանաչ բույսերը կլանում են առողջության  համար վնասակար արդյունաբերական աղմուկը: Կանաչապատ միջավայրում օրգանիզմի դիմադրողականությունն աճում է: Բույսերի դերը Երկրի վրա բնակվող բոլոր կենդանիների օրգանիզմների համար շատ կարևոր է:

April 29

Գործնական քերականություն

Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե նշված թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:

Ա խմբում բոլոր բառերը միասին են գրվում

Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

Բ խմբում բոլոր բառերը միասին չեն գրվում

2․ Տրված թվականները գրի՛ր բառերով:

65, 48, 107, 93, 6087, 4321, 786

վաթսունհինգ, քառասունութ, հարյուր յոթ, իննսուներեք, վեց հազար ութսունյոթ, չորս հազար երեք հարյուր քսանմեկ, յոթ հարյուր ութսունվեց

3. Պարզի՛ր, թե ինչպե՞ս է գրվում ինը:

 Ինն անգամ վաթսո՞ւն,- կրկնեց նա:

Ինը տարի է՝ ընկերություն ենք անում:

Ինը քսանից տասնմեկով է փոքր:

Երկուսին գումարած ութ՝ ինը կլինի՞:

Ինն ես ասում, բայց երկուսին գումարած ութ՝ տասը կլինի:

Ինն ինչի՞ց է մեծ:

Իննսուն տարի՞ է տևել այդ պատերազմը, թե՞ հարյուր:

Տատս իննսունմեկ տարեկան է:

4. Գրի՛ր, թե ինչ պարզեցիր իննի գրության մասին։

Ինն գրվում է այն դեպքում, երբ հաջորդ բառը սկսվում է ձայնավորով։

Ինը գրվում է այն դեպքում, երբ հաջորդ բառը սկսվում է բաղաձայնով։

Իննը բառ գոյություն չունի։

301-երեք հարյուր մեկ

596-հինգ հարյուր իննսունվեց

329 տարի-երեք հարյուր քսանինը տարի

688-վեց հարյուր ութսունութ

5429 անգամ-հինգ հազար չորս հարյուր քսանինն անգամ

684-վեց հարյուր ութսունչորս

999 ժամ-ինը հարյուր իննսնունինը ժամ

3459 րոպե-երեք հազար չորս հարյուր հիսունինը րոպե

49 վայրկյան-քառասունինը վայրկյան

339 օր-

519 ժամ-

6483-

20998-

900-

41-

57-

19-րդ դար-տասնիններորդ դար

April 25

Կենսոլորտ և նրա բաղադրիչները

Ծանոթանալով երկրագնդի տարբեր ոլորտներին՝ կարող ենք նշել, որ դրանցից ամենամեծը և ամենատարածվածը, որը բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, կենսոլորտն է: Կենսոլորտ հասկացությունը տվել է ավստրիացի գիտնական էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար:

Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Դրանք իրենց չափերով տարբեր են, ունեն տարբեր կառուցվածք, կենսագործունեության առանձնահատկություններ և հետաքրքիր հարմարանք­ներ, որոնք հնարավոր են դարձնում կյանքը երկրագնդի տարբեր ոլորտնե­րում: Կաղինը և բարդին, ծիրանենին և խնձորենին, խատուտիկը և ցորենը բույսեր են: Իսկ ճանճը և բզեզը, գորտը և մողեսը, հավը և շունը կենդանի­ներ են: Սակայն, բույսերից և կենդանիներից բացի՝ կան նաև այլ կենդա­նի օրգանիզմներ: Մի մասը շատ փոքր է՝ անզեն աչքով անտեսանելի: Դրանք մանրէներն են՝ հիմնականում բակտերիաները: Մյուս մասը սնկերն են: Մանրէները և սնկերը ևս կենսոլորտի հիմնական բաղադրիչներ են: Նշված չորս խոշոր խմբերի կենդանի օրգանիզմները կազմում են թագավորություններ:

Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։ Սակայն մարդն առանձնահատուկ է, քանի որ նա ակտիվորեն ներգործում է բնության վրա, փոփոխում վերջինս: Բայց բնության նման փոփոխությունները ոչ միշտ են դրական: Հաճախ ստիպված ենք լինում հաղթահարել մարդու տնտեսական գործունեության բացասական հետևանքները: Պետք է իրա­կանացնել միջոցառումներ, որոնք ամեն գնով կպահպանեն բնությունը:

Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների և նյութերի հետ: Այդ նյութե­րից է, օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասը շնչում է: Կենդանի օրգանիզմների համար շատ մեծ դեր ունեն ջուրը և հանքային նյութերը: Բույսերն աճում են հողում: Նավթը և գազը հանածոներ են, ո­րոնք ունեն շատ մեծ նշանակություն մարդու կյանքում: Բայց դրանք կեն­դանի օրգանիզմների գործունեության արդյունք են: Նյութերի այս ցանկը կարելի է շարունակել: Բոլոր այդ նյութերը համարվում են կենսոլորտի բա­ղադրիչներ:

Կենսոլորտը մի ուրույն ամբողջություն է, բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքը, որն իրակա­նանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Շատ նյութեր, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազը, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ: Տեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ:

April 22

Հնարագետ ջուլհակը

  1. Կարդա՛ Ղ․ Աղայանի «Հնարագետ ջուլհակը» պատմվածքի առաջին և երկրորդ մասերը:
  2. Կատարի՛ր պատմվածքի տակ գտնվող առաջադրանքներից 1-ինը, 2-րդը (միայն առաջին և երկրորդ մասերի)։
  3. Դերվիշ — մահմեդականների թափառաշրջիկ կրոնավոր, խև
  4. Բոլորեքյան — բոլորը, ամենքը, բոլորը միասին
  5. Մաքուք — մաքոք
  6. Հարցեր և առաջադրանքներ
  7. Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները:
  8. լուռ ու մունջ-անձայն
  9. Դատարկ-առանց բան
  10. երկյուղի-սարսափ
  11. սաստկացավ-ուժգնացավ
  12. փարատել-հեռացնել
  13. տարօրինակ-անսովոր
  14. ջուլհակը-գործիչ
  15. ճախարակով-ճախարակը սարք է, որը պտտվում է՝ թել հյուսելու կամ բարձրացնելու համար։
  16. հանճար-վարպետ
  17. Բացատրի՛ր նարնջագույնով գրված նախադասությունները, արտահայտությունները:
  18. տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել-ինչ է տեղի ունենում, ինչ նպատակ ունի դերվիշը, որ այսքան խառնաշփոթ է ստեղծել ժողովրդի մեջ։
  19. լուն ուղտ շինելով-չափազանցնել
  20. ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը-չար գործողություններով պատճառ ես դառնալու, որ մարդիկ լքեն երկիրը։
  21. ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին-Ուղղելիս ավելի փչացրին
  22. ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը-Մարդը գաղտնի շարժվում էր, ինչ-որ բան էր թաքցնում կամ հետևում ինչ-որ մեկին։
  23. Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա-Եթե իմանացիր, թե ով եմ ես, ոչ մի կերպ չասես կամ չհայտնես ուրիշներին։ Պահի մեր գաղտնիքը
  24. Վերնագրի՛ր առաջին մասը, երկրորդ մասը:
  25. 1.<<Դերվիշը>>
  26. 2.<<Ջուլհակը>>
  27. Մտածի՛ր և գրի՛ր հարցեր առաջին և երկրորդ մասերի վերաբերյալ:
  28. 1.Քո կարծիքով դերվիշը ինչու՞ էր հենց այդ քաղաք եկել:
  29. 2. Թագավորը ինչու՞ հենց այդ մարդու տուն մտավ:
  1. Կարդա՛ Ղ․ Աղայանի «Հնարագետ ջուլհակը» պատմվածքի երրորդ  մասը:
  2. Կատարի՛ր պատմվածքի տակ գտնվող առաջադրանքներից 1-ինը, 2-րդը (միայն երրորդ մասի)։
  3. Վերնագրի՛ր երրորդ մասը:
  4. <<Խելացի Ջուլհակը>>
  5. Մտածի՛ր և գրի՛ր հարցեր երրորդ մասի վերաբերյալ:
  6. Ի՞նչ պատասխանեց ջուլհակը դերվիշին:
  7. Ի՞նչ ստացավ ջուլհակը դերվիշին ճիշտ պատասխանելու համար:
  8. Պատմվածքի առաջին և երկրորդ մասերը սովորիր պատմել։
April 16

Գործնական քերականություն

Կարդալուց-վերհիշելուց հետո կատարի՛ր հետևյալ վարժությունները Հայոց լեզու 5 գրքից՝ 217, 224, 225, 228, 229, 230։

217. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սիրտ, վախ, քար, մայր, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա:

Սրտային, վախկոտ, քարե, մայրական, երկնային, արևոտ, փայտե, լեռնային, փողոցային, երկաթե, անօդ, ծաղկային, եղբայրական, ոսկյա, արծաթե, ծովային, Ամերիկյան, Ֆրանսական, Գերմանական:

224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր:

Դրական աստիճան

Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր:

Բաղդատական աստիճան

Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր:

Գերադրական աստիճան

225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝

ամենից լավ — ամենալավ, լավագույն ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ, գեղեցկագույն, բարձրագույն, ամենաազնիվ, ամենից հզոր, ամենից ահեղ, համեստագույն, ամենահին, ամենից ծանր, ամենալուրջ, ամենից խոշոր:

Ամենավատ-ամենից վատ, վատագույն, գեղեցկագույն-ամենից գեղեցիկ, ամփնագեղեցիկ, բարձրագույն-ամենաբարձր, ամենից բարձր , ամենաազնիվ-քմենից ազնիվ, , ամենից հզոր-հզորագույ, ամենահզոր, ամենից ահեղ-ահեղագույն, ամփնաահեղ, համեստագույն-ամփնահամեստ, ամենից համեստ, ամենահին-ամենից հին, հնագույն, ամենից ծանր-ծանրագույն, ամենածանր, ամենալուրջ-ամենից լուրջ, լրջագույն, ամենից խոշոր-խոշորագույն, ամենախոշոր

228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:

Երեք տասնյակ-երեսուն, չորս տասնյակ-քառասուն, հինգ տասնյակ-հիսուն, վեց տասնյակ-վաթսուն, յոթ տասնյակ-յոթանասուն, ութ տասնյակ-ութսուն, ինը տասնյակ-իննսուն:

229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:

Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

230. Տրված թվականները գրի՛ր բառերով:

65, 48, 107, 93, 6087, 4321, 786

Վաթսունհինգ, քառասունութ, հարյուր յոթ, իննսուներեք, վեց հազար ութսունյոթ, չորս հազար երեք հարյուր քսանմեկ, յոթ հարյուր ութսունվեց