April 25

թարգմանությունը՝ Հ. Թումանյանի

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,

Տեսավ մի վարդ դաշտի միջին.

Վարդը տեսավ, ուրախացավ,

Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.- Քեզ կպոկեմ,

Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։

Վարդը ասավ.- Տե՜ս, կծակեմ,

Որ չմոռնաս փշոտ վարդին.

Փշոտ վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տղան պոկեց,

Պոկեց վարդը դաշտի միջին.

Փուշը նրա ձեռքը ծակեց,

Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.

Քնքուշ վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Հարցեր և առաջադրանքներ

1. Շարունակի՛ր պատմել բանաստեղծությունը:

Փոքրիկ տղան դաշտում մի վարդ տեսավ ու շատ ուրախացավ:

Տղան ուզեց պոկի վարդը, բայց վարդը նրամ զգուշացրեց,որ շատ փշոտ է և կծակի։Տղան չլսեց վարդին և պոկեց վարդը։

2. Ինչպիսի՞ն է վարդը այս բանաստ,ղծության մեջ.

ա. կարմիր վարդ

բ սիրուն վարդ

գ. փշոտ վարդ

դ. քնքուշ վարդ

3. Գրի՛ր ու նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը:

Փուշը նրա ձեռքը ծակեց,

Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.

Քնքուշ վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

4. Ի՞նչ գույն կընտրես ամբողջ բանաստեղծության համար: Ինչո՞ւ:

Բանաստեղծության գույնը կնտրեյի դեղին և կարմիր։Որովհետև վարդը կարմիր է, իսկ արևը դեղին։

5. Պատասխանի՛ր.

ա. Վարդերն ինչո՞ւ փշեր ունեն:վարդերը փշոտ են,որ մարդիկ իրենց չպոկեն։ բ. Փշերն ինչո՞ւ վարդեր ունեն։Փշերը վարդեր ունեն որպեսզի գեղեցիկ երևան։

April 20

(Ջեկոյի արկածները)

Լինում է չի լինում մի շուն է լինում անունը Ջեկո։Ջեկոն մի ընկեր ուներ որին շատ էր սիրում,անունը Մաքս։Ջեկոն շատ ուրախ ու աշխույժ շունիկ էր,իսկ Մաքսը ավելի լուրջ էր։Ջեկոն մի օր որոշեց գնալ լճակի մոտ Մաքսի հետ խաղալու,բայց որոշեց Մաքսի գլխին օին խաղալ,նա ընկավ լճակի մեջ և ձևացրեց թե իբր խեղդվում էր,և սկսեց օգնություն կանչել Մաքսին։Մաքսը գնաց նրան փրկելու և երբ տեսավ,որ Ջեկոն խաբել է, բարկացավ ու հեռացավ լճակից,բայց հետո նրանք նորից ընկերացան և դարձան հավատարիմ ընկերներ։

April 20

Ճանապարհորդ Ջեկոն

Ստեփան Զորյան

Մի անգամ աշնանը ես մի ուրախ ճանապարհորդություն կատարեցի դեպի Երևան։

Լենինական քաղաքից մի պառավ` զամբյուղը ձեռին եկավ-մտավ մեր վագոնը։

– Կարելի՞ է։

– Համեցե՛ք, մայրիկ, համեցե՛ք…

Եվ մենք չորս հոգով մի կողմ քաշվեցինք ու պառավին տեղ տվինք մեր նստարանի վրա։

Պառավը նստեց, զամբյուղը դրեց ոտների տակ ու փեշերով ծածկեց խնամքով. հետո

գրպանից մի գիրք հանեց, ակնոցը դրեց աչքերին ու սկսեց կարդալ։ Եվ էլ ոչ մի խոսք։

Չորս հոգի նստած ենք կողք կողքի, ոչ մեկս չի հարցնում ո՞վ եք, ո՞ւր եք գնում, ինչպես

լինում է առհասարակ։

Է՜հ, պատահում են այդպիսի մարդիկ էլ, որ խոսել չեն սիրում։

Այդպես անխոս գնում ենք մի փոքր տեղ, մեկ էլ տեսնեմ պառավի զամբյուղի մեջ ինչ-որ

բան է շարժվում։

«Երևի հավ է»,- մտածում եմ։

Բայց պառավն այդ շարժումից անհանգստացավ, անմիջապես ոտքով խփեց զամբյուղին

և փեշերով ավելի ծածկեց։

Մի կարճ տարածություն նա ոտն այնպես մի քանի անգամ զարկեց զամբյուղին ու

շարունակեց անխոս կարդալ:

Մի քիչ էլ գնացինք, զամբյուղից ճանկռտոց լսվեց:

Այս անգամ պառավը փեշերը ետ տարավ ու կռացավ զամբյուղի վրա և կամաց, շատ

կամաց, հազիվ լսելի ձայնով սաստեց.

– Սո՛ւս, սո՛ւս, անպիտան։

Մեր կուպեի ճամփորդները զարմացած իրար նայեցին, իսկ ես մտածեցի, որ զամբյուղինը

հավ չի, այլ երևի կատու։

Գնացինք մի փոքր էլ, կոնդուկտորը եկավ տոմսերն ստուգելու։

– Ձեր տոմսը, ձեր տոմսը,- կրկնում էր նա բարձրաձայն։

Եվ այդ ժամանակ ահա պառավի փեշերի տակից հանկարծ.

– Հա՛ֆ-հա՛ֆ-հա՛ֆ…

Վագոնը լցվեց շան հաչոցով։

Ճամփորդները եկան հավաքվեցին հաչոցի վրա, իսկ պառավն, իրեն կորցրած, ոտով

խփում էր զամբյուղին և շարունակ շշնջում.

– Ջեկո՛, Ջեկո՛, անպիտա՛ն…

Շունը բոլորովին չի լսում. հաչում է, կլանչում և զամբյուղը ճանկռոտում։

Բարկացած կոնդուկտորը կռացավ և վախվխելով զամբյուղը բաց արավ. նապաստակի

արագությամբ դուրս նետվեց մի պստիկ, կատվից էլ փոքր ճերմակ շնիկ` վզին կապույտ

ժապավենից մի բանթ։

Դուրս նետվելով` նա մի ակնթարթ իր խոշոր, սև աչքերով նայեց անծանոթ դեմքերին և,

պառավին նկատելով, թռավ նրա գոգը։

– Սա ի՞նչ բան է,- ասում է կոնդուկտորը,- ձեզ ո՞վ իրավունք տվեց շանը բերել վագոն։

– Ի՜նչ կա որ,- ասում է պառավը շանը գրկելով,- զամբյուղի մեջ ձեզ հո վնաս չի տալիս։

– Շունը վագոն մտցնելու իրավունք չկա,- զայրանում է կոնդուկտորը։- Եկող կայարանում

կա՛մ կիջնեք, կա՛մ շանը կթողնեք։

– Վա՛յ, ես իմ Ջեկոյին չեմ թողնի։ Գրկիս կպահեմ։

– Չի՛ կարելի,- կտրեց կոնդուկտորն ու անցավ մյուս ճամփորդների տոմսերն ստուգելու։

Հասանք կայարան. պառավը շփոթված սկսեց շանը փաթաթել փալասներով, երևի

այդպես պահելու, որ չհեռացնեն։ Բայց կոնդուկտորը շուտով վերադարձավ։

– Դե, մայրիկ, կա՛մ իջեք, կա՛մ շանը թողեք էս կայարանում։

Պառավը չի համաձայնում։

– Չեմ կարող,- ասում է,- շունը թողնել։ Սա տղայինս է. դրել է, որ տանեմ Երևան։

Կմեռնեմ` չեմ թողնի։

– Դե՛ իջեք։

– Ո՛չ կիջնեմ, ո՛չ կթողնեմ…

Երկար նա իրենն էր ասում, սա` իրենը, մեկ էլ կոնդուկտորը նեղսրտած առաջ եկավ։

– Հասկացի՛ր, մայրիկ, ես իրավունք չունեմ վագոնում շուն թողնելու։

Այս ասելով` նա շանը խլեց պառավի ձեռքից և կլանչեցնելով տարավ դռնից գցեց դուրս։

Պառավը ճղճղաց ու վազեց կոնդուկտորի ետևից, բայց մինչև կերթար դեպի դուռը,

գնացքը շարժվեց։

Պառավը մնաց շվարած։

– Վա՛յ, հիմա ես ի՜նչ պատասխան տամ տղիս։

Ու մինչև մյուս կայարանը նա ձեռները խփում էր ծնկներին ու վշտացած տրորվում,

հուզվում.

– Վա՛յ։ Ջեկո ջան, քեզ պահեցի, որ կորցնե՜մ։ Վա՛յ, Ջեկո ջան…

Այսպես հասանք մյուս կայարանը. հազիվ գնացքը կանգնել էր` մեկ էլ պառավի շնիկը,

լեզուն հանած, վազեվազ ընկավ վագոն և թռավ պառավի գոգը։

Ճամփորդները զարմանքից վեր կացան։

– Ա՜, եկա՜վ, շունն եկա՜վ,- ձայն տվին իրար ու հավաքվեցին շան գլխին։

Աղմուկի վրա կոնդուկտորը նորից երևաց։

– Էդ ինչպե՞ս, որտեղի՞ց եկավ,- զարմացավ նա։

– Չե՞ք տեսնում ո՛նց է հևում,- նկատեց մեկը,- գնացքի ետևից վազել է, էլի։

Վազե՜լ… ամենքը զարմացած էին, թե ի՛նչպես է կարողացել մի կայարանից մինչև մյուսը

վազել այս պստիկ շունը, ինչպե՛ս շունչը չի կտրվել…

Բայց ինչ ասես, որ եկել էր։

Սակայն բոլորից շատ զարմացած էր պառավը, նա ուրախությունից շանը սեղմում էր

կրծքին ու կրկնում.

– Ջեկո՛ ջան, Ջեկո՜…

Իսկ Ջեկոն ետին ոտներով կանգնում էր նրա գոգին, առաջին ոտները դնում նրա կրծքին

և ուզում էր կարծես համբուրել նրա երեսը, բայց երեսին չհասնելով` լիզում էր ձեռները։

Բոլորս ծիծաղում էինք, ուրախանում, իսկ կոնդուկտորը նորից կպավ պառավին` թե`

կա՛մ պիտի իջնես, կա՛մ շունդ կթողնեմ կայարանում…

Պառավը նորից պինդ գրկեց շանը, որ կոնդուկտորը չտանի. խնդրեց, աղաչեց, որ թողնի,

փող կտա, տոմս կառնի։

Բայց կոնդուկտորը դարձյալ լսել չուզեց, ու շանը քաշեց իր կողմը։

– Ես իրավունք չունեմ վագոնը շուն թողնելու, ինձ պաշտոնից դուրս կանեն, հասկացի՛ր,

պառավ, հասկացի՛ր։

Ու նորից շունը կլանչեցնելով տարավ դրեց պլատֆորմի վրա և ինքը բարձրանալով,

վագոնի դուռը փակեց։

Այս անգամ պառավը լաց եղավ։

Իսկ ես, խղճալով թե՛ պառավին և թե՛ շանը, գլուխս վագոնի լուսամատից հանած` նայում

եմ տեսնեմ` ինչ է անելու խեղճ շնիկը այդ անծանոթ կայարանում։

Երբ գնացքը շարժվեց Ջեկոն սկզբում շշմած, պոչը ետին ոտների արանքը կոխած, նայեց

շարժվող վագոններին, ապա մեկեն սկսեց վազել գնացքի կողքով։

Գնացքն արագացրեց ընթացքը, Ջեկոն նույնպես, նա վազում էր գլուխն ուսերին դրած,

այնպես, ինչպես նապաստակն է վազում. ցատկելով, թռչելով… վազեց-վազեց, մեկ էլըհը՛- թռավ վերջին վագոնի սանդուղքի վրա և նստեց լեզուն հանած։

Ուրախությունից ուզեցի մյուս ճամփորդներին պատմեմ Ջեկոյի ճարպիկությունը և ցույց

տամ նրա տեղը, բայց մտածելով, որ բանը կոնդուկտորի ականջը կընկնի, լռեցի։ Լավ էր,

որ ուրիշ ճամփորդ չէր նկատել, և նա մնաց այդպես մինչև մյուս կայարանը։

Ու երբ հասանք մյուս կայարանը, Ջեկոն նորից եկավ պառավի գոգն ընկավ։

Նորից ծիծաղ, ուրախություն։ Պառավը համբուրում է Ջեկոյին ու ծիծաղում մյուսների

հետ։

Եկավ կոնդուկտորն էլ, ուզեց բարկանալ, բայց իմանալով բանն ինչպես է եղել, ինքն էլ

սկսեց ծիծաղել։

– Դե որ էդպես է, նորից զամբյուղը դիր, մայրիկ,- ասաց նա։- Միևնույն է, դա արդեն

սովորել է առանց տոմսի ճամփորդել։

Ջեկոն, կարծես կոնդուկտորի խոսքերը հասկանալով, ինքը թռավ-մտավ զամբյուղը։

Պառավը կափարիչը վրա բերեց, նորից ոտը դրեց վրան և փեշերով ծածկեց։

Ջեկոն հիմա հանգիստ էր. ո՛չ շարժվում էր զամբյուղում, ոչ ճանկռոտում այն, ո՛չ էլ

հաչում։

Եվ այդպես հասանք Երևան։

Հարցեր և առաջադրանքներ

1. Պատմվածքից դո՛ւրս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ

բացատրի՛ր։

2. Այս դարձվածքները փոխարինի՛ր մեկ բառով.

ձայն ծպտուն չհանել -լռել,չխոսել

իրավունք տալ -թույլատրել

վնաս տալ -վնասել

3. Ո՞վ է պատմում այս պատմությունը. Ճիշտ պատասխանը նշի՛ր.

պառավը

ուղեկցորդը

ճանապարհորդներից մեկը

4. Ի՞նչ կպատմես շնիկի մասին:

Շնիկը շատ հավատարիմ էր  աշխույժ էր և խելացի։

5. Արդարացրո՛ւ տատիկին:

Տատիկը  քանի որ ուզում էր իր տղային ուրախացներ դրա համար էլ շունիկին բերել էր գնացք։

6. Արդարացրո՛ւ կոնդուկտորին:

Կոնդուկտորին անում էր իր աշխատանքը և դրա համար էլ  ինչ ասում էր ճիշտ էր ասում։

7. Մեղադրի՛ր տատիկին:   Տատիկը չպետք է առանձ թույլ տվության շունիկին բերեր վագոն։

8. Մեղադրի՛ր կոնդուկտորին:  Կոնդուկտորին ոչ մի մեղք չուներ,նա անում էր իրեն հանձնարարված  աշխատանքը ։. Հորինի՛ր. «Ջեկոյի նոր արկածները»

April 20

Ճամփորդություն դեպի Բյուրական

Ես այսօր գնացի ճանփորդության։ Մենք գնացինք նստեցինք խոտերի վրա և սկսեցինք նախաճաշել,ես նախաճաշեցի գնացի ֆուտբոլ խաղացի և շրջան կազմեցինք ու սկսեցինք երգեր երգել։Մենք երգեցինք ,պարեցինք ձվա կռիվ ղաղացինք մտանք եկեղեցի ,այնտեղ հայր մերը ասեցինք և շրջեցինք եկեղեցու կողքով ,հետո գնացինք նկարելու, ֆուտբոլ խաղալու և հետո նստեցինք երթուղային և հետ վերադարցանք դպրոց։

April 17

Գրադարանում

Վիլյամ Սարոյան

(մաս երկրորդ)

Ծեր գրադարանավարուհին մի պահ նայեց երկու ընկերներին։ Հանրային գրադարանում,

երկար տարիների իր աշխատանքի ընթացքում սա բոլորովին անսովոր մի դեպք էր։

– Լավ,- ասաց նա վերջապես,- գուցեև լավ է, որ դուք չեք կարող կարդալ։ Ես կարող եմ

կարդալ։ Վերջին վաթսուն տարիներին շատ գրքեր եմ կարդացել և չեմ կարող ասել, թե

ինչ֊-որ բան կփոխվեր, եթե կարդացած չլինեի։ Դե, այժմ գնացեք և ձեր ուզածի չափ

դիտեցեք գրքերը։

– Շնորհակալություն, տիկին,- ասաց Լայոնելը։

Երկու ընկերները շարժվեցին դեպի գաղտնիքի և արկածների ավելի մեծ ոլորտներ։

Լայոնելը ավելի շատ գրքեր ցույց տվեց Յուլիսիսին։

13

– Սրանք,- ասաց նա,- և դրանք՝ վերևում եղածները, բոլորը գրքեր են, Յուլիսիս։- Նա մի

պահ մտքերի մեջ ընկավ։- Արդյոք ի՞նչ է ասվում բոլոր այդ գրքերի մեջ,- նա ցույց տվեց

գրքերով լեցուն հինգ դարակ։- Հետաքրքիր է, ի՞նչ է գրված այս բոլորի մեջ,- ասաց նա։

Վերջապես նա գտավ մի գիրք, որը արտաքինից շատ գեղեցիկ էր երևում։ Նրա կազմը

կանաչ էր, թարմ խոտի նման։- Իսկ այս մեկը,- ասաց նա,- այս մեկը տես ինչքան գեղեցիկ

է, Յուլիսիս։

Փոքր – ինչ վախենալով իր արածից, Լայոնելը այդ գիրքը հանեց դարակից, մի քիչ պահեց

ձեռքում, հետո բացեց։

– Տես, Յուլիսիս,- ասաց նա,- սա գիրք է։ Նայիր։ Մեջը ինչ֊-որ բան կա ասված։- Նա ցույց

տվեց տպագրված տողերը։- Ահա «ա»…ն,- ասաց նա,- սա է «ա»֊-ն։ Սա էլ ուրիշ տառ է,

բայց չգիտեմ, թե որն է։ Բոլոր տառերը տարբեր են, Յուլիսիս, բառերն էլ են տարբեր։- Չեմ

կարծում, որ ես երբևէ կարդալ կսովորեմ,- ասաց նա,- բայց այնքան եմ ուզում իմանալ, թե

ինչ է ասված այս բոլոր գրքերի մեջ։ Ահա նկար է,- ասաց նա,- աղջիկ է նկարված։

Տեսնո՞ւմ ես։ Գեղեցիկ է, չէ՞։ – Նա թերթում էր էջերը.- Տեսնո՞ւմ ես, էլի տառեր և բառեր,

մինչև գրքի վերջը։ Սա հանրային գրադարան է, Յուլիսիս,- ասաց նա,- ամենուր գրքեր

են,- նա ակնածանքով նայում էր տպագիր տողերին, շարժում շուրթերը, կարծես փորձում

էր կարդալ։ Հետո գլուխն օրորեց։ – Չես կարող իմանալ, թե ինչ է գրված գրքում, Յուլիսիս,

մինչև որ կարդալ չիմանաս, իսկ ես կարդալ չգիտեմ,- ասաց նա։

Կամացուկ փակեց գիրքը, դրեց տեղը, և երկու ընկերները ոտքի թաթերի վրա դուրս եկան

գրադարանից։ Դրսում Յուլիսիսը սկսեց ցատկոտել, որովհետև ուրախ էր։ Նրան թվում

էր, թե ինչ֊-որ բան է սովորել։

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ ես կարծում, ինչ կլինի երբ շա՜տ գրքեր կարդաս: Երբ շատ գրքեր կարդամ շատ ու շատ նոր ու հետաքրքիր բաներ կիմանայի։

2. Պատմի՛ր, թե տղաները ի՞նչ տեսան դարակից հանած գրքում: Տղաները դարակից հանած գրքում տեսան աղջկա նկարներ։

3. Քո կարծիքով ինչո՞ւ էր Յուլիսիսը ուրախ: Յուլիսիսին թվում էր, թե ինքը ինչ-որ նոր բան է սովորել ,դրա համար էլ ուրախ էր։

4. Քո ընկերներից ո՞վ է նման Յուլիսիսին: Ինչո՞վ է նման: Ես ուլիսիսի նման ընկերներ չունեմ։

April 13

<>։

Մենք Գիտելիք ստանում ենք գրքերից,և որպեսզի կարողանանք կարդալ շատ գրքեր պետք է առաջին հերթին սովորենք տառերը,հետո սովորենք կարդալ նախադասություններ և երկար հեքիաթներ ու պատմություններ։Վարժ կարդալը շատ կարևոր է որպեսզի կարողանանք կարճ ժամանակում շատ գրքեր կարդալ։

April 13

Գրադարանում

Վիլյամ Սարոյան

( մաս առաջին)

Երկու լավ ընկերները, Լայոնելն ու Յուլիսիսը, իրենց քայլերն ուղղեցին դեպի հանրային գրադարան։ 

Երբ երկու տղաները մտան համեստ, բայց տպավորիչ շենքից ներս, զգացին, որ խոր լռություն էր տիրում այդտեղ։ Թվում էր, որ նույնիսկ պատերը, հատակն ու սեղանները պապանձվել էին, կարծես լռությունը կլանել էր բովանդակ շենքը։ Այնտեղ կային ծերունիներ, որոնք թերթ էին կարդում։ Քաղաքային փիլիսոփաներ կային, միջնակարգ դպրոցի տղաներ ու աղջիկներ, որոնք պրպտումներ էին կատարում, բայց բոլորը լուռ էին, որովհետև իմաստություն էին որոնում։ Բոլորն էլ գրքերի մոտ էին, բոլորն էլ ուզում էին մի բան հայտնաբերել գրքերի մեջ։ Լայոնելը ոչ միայն շշնջալով էր խոսում, այլև ոտքի մատների վրա էր քայլում։ Նա շշնջալով էր խոսում, որովհետև կարծում էր, որ պակաս հարգանք դրսևորած կլինի ոչ միայն ընթերցողների, այլև գրքերի հանդեպ։ Յուլիսիսը հետևում էր նրան, նույնպես ոտքի մատների վրա քայլելով։ Նրանք զննում էին գրադարանը, և յուրաքանչյուրն իր համար անթիվ գանձեր էր հայտնաբերում. Լայոնելը՝ գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։ ց գրքեր չէր կարդում և հանրային գրադարան չէր եկել գիրք վերցնելու համար։ Նա պարզապես սիրում էր նայել դրանց։ Նա իր բարեկամին ցույց տվեց մի ամբողջ շարք գրքեր և շշնջաց.

  • Տես, ինչքա՜ն շատ են։ Ահա սրանք։ Մի այստեղ նայիր։ Սա կարմիր է։ Այնտեղ մի հատ էլ կանաչը կա։ Եվ դեռ ինչքա՜ն գրքեր կան։

Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։

  • Քեզ ի՞նչ է հարկավոր, տղա,- ասաց միսիս Գալահերը Լայոնելին։
  • Գրքեր,- կամացուկ փսփսաց Լայոնելը։
  • Ինչպիսի՞ գրքեր,- հարցրեց գրադարանավարուհին։
  • Բոլորը,- ասաց Լայոնելը։
  • Բոլո՞րը, – հարցրեց գրադարանավարուհին։ – Ի՞նչ ես ուզում ասել։ Մի տոմսով միայն չորս գիրք կարելի է վերցնել։
  • Ես ոչ մի գիրք էլ չեմ ուզում վերցնել,- ասաց Լայոնելը։
  • Հապա ի՞նչ ես ուզում,- հարցրեց գրադարանավարուհին։
  • Պարզապես դիտել եմ ուզում,- ասաց Լայոնելը։
  • Դիտե՞լ,- ասաց գրադարանավարուհին։ – Հանրային գրադարանը դիտելու համար չի ստեղծված։ Եթե կարդալ չգիտես, կարող ես դրանք թերթել, կարող ես նկարները նայել. բայց ինչո՞ւ ես ուզում միայն դրանց կազմերը տեսնել։
  • Սիրում եմ,- շշնջաց Լայոնելը,- չի՞ կարելի։
  • Ինչո՞ւ չէ,- ասաց գրադարանավարուհին,- դրա դեմ օրենք չկա,- կինը նայեց Յուլիսիսին։ – Իսկ սա ո՞վ է,- հարցրեց նա։
  • Սա Յուլիսիսն է,- ասաց Լայոնելը,— նա կարդալ չգիտի։
  • Իսկ դու գիտե՞ս,- հարցրեց գրադարանավարուհին։
  • Ոչ,- ասաց Լայոնելը,- բայց նա էլ չգիտի։ Դրա համար էլ մենք ընկերներ ենք։ Իմ ծանոթների մեջ նա միակն է, որ չի կարող կարդալ։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրի՛ր այն կանոնները, որոնք հարկավոր է պահպանել գրադարանում: Գրադարանում պետք է լուռ լինել,չխոսել,չվազել։
  2. Տղաներից յուրաքանչյուրն ի՞նչ էր որոնում գրադարանում: Լայոնելը գրադարանում հետևում էր մարդկանց իսկ Յուլիսիսը նայում էր գրքերը։
  3. Պատմի՛ր ծեր գրադարանավարուհու մասին: Ծեր գրադարանավարուհին շատ բարձրաձայն էր խոսում,նա խելացի էր և շատ գրքեր կարդացած։
  4. Քո կարծիքով գրքերն ինչի՞ համար են: Գրքերը մեզ նոր բաներ սովորեցնելու համար են։
  5. Ի՞նչ ես կարծում կարդալ իմանալը կարևո՞ր է: Ինչո՞ւ է կարևոր: Որ կարդալ չիմանանք չենք կարող գրքեր վերցնել և կարդալ,դրա համար էլ պետք է շատ լավ կարդալ սովորել։
  6. Բլոգում հրապարակի՛ր կարդացածդ գրքերի ցանկը:  Ջաննի Ռոդարի-Չիպոլինոյի արկածները, Հ․Թումանյանի հեքիաթները։
  7. Ո՞ր երեք գրքերը կառաջարկես, որ ընկերներդ կարդան: Ընկերներիս կառաջարկեմ կարդալ մանկական Աստվածաշունչը,Փոքրիկ իշխանը և Չիպոլինոյի արկածները