May 5

Առաջադրանքներ

  1. Լրացրու բաց թողած տառերը (նաև կրկնակ)։

ա) Ազնվամորին (մոռ) վարյազգիների ընտանիքին պատկանող 1-1,5 մ բարուրությամբ թուփ է կամ կիսաթուփ։ Տերևները բարդ են՝ եռամասնյա, վերջից գրեթե մերկ ու կանաչ, ներքևից՝ թաղի.անման ու սպիտակավուն։ Ծաղկաբույլը ոսկույզ է, ծաղկաթերթիկները սպիտակ են, պտուղը բազմակորիզավոր է։ Բույսը ծածկում է հունիս-հուլիս, պտղակալում՝ հուլիս- օգոստոս ամիսներին։ Ձմեռելուց հետո բերք է տալիս միայն երկրորդ տարում ու չորանում երրորդ տարում։ Դեռևս հին հույներն ու հռոմեացիներն անտառից հավաքած ազնվամորու պտուղներն օգտագործել են ոչ միայն ուտելու, այլև բուժական նպատակներով։

բ) Հայրենական ժողովրդական բժշկության մեզ ազնվամորու պտուղների թուրմը լայնորեն կիրառվում է գրիպի, մի շարք ցրտառական հիվանդությունների ժամանակ։ Պտուղները լայն կիրառում ունեն նաև լնդախտի, սակավարունության, ստամոքսային ցավերի ժամանակ։ Օգտագործվում են նաև մարսողությունը լավացնելու և ալկոհոլային հարվածությունից սթափեցնելու նպատակներով։ Հայկական ժողովրդական բժշկության մեզ ազնվամորու պտուղները լայն կիրառում են ունեցել տենդային հիվանդությունների, իսկ ծաղիկների թուրմը՝ օրի կծածի դեպքերում։

2. Տրված բառերում մեկ տառը փոխելով` ստացիր նոր բառ և բառարանի օգնությամբ բացատրի՛ր ստացված և առակա բառերի բացատրությունները:

Ականակիտ, այգաբաց, անութ, աշտանակ, բրդել, գիրթ, թափոր, կտրիճ, հերկել, հրատարակել,  շեղբ, սկահակ, տարեգրություն:

3.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 բարդ ածական.
ա. պարսպապատ, հոգեպես, լիտրանոց, ամրակուռ, ձյունապատ, հանդարտ, մեծաշուք, , նարնջագույն, ճերմակ
բ. խուճուճ, նկարազարդ, ոսկեհուր, հավասար, դեղնակարմիր, ձվաձև, կիսաեփ, դժբախտ, երիտասարդական
գ. նրբաթերթ, շեղակի, ծանրաշարժ, եռալեզու, առհավետ, սրածայր, համընթաց, ստահակ, հավերժ, պատրաստ:

4.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր ածական.
ա. բյուրեղյա, քնքուշ, ընկերական, դժվար, դժբախտ, ողորկ, դիպուկ, շքեղ, քաղցր, օտար
բ. նազելի, նիհար, մեծագույն, վստահ, դժգոհ, հարմար, խոսուն, բարի, գեղեցիկ, լիուլի
գ. բարի, մթին, պակաս, լավագույն, անգույն, կապույտ, ապաշնորհ, կոպիտ, գունավոր, վարար
դ. վարակիչ, օգտակար, վարարուն, ուրախ, ծարավ, հզորագույն, պղտոր, հրեղեն, վճիտ, գունատ:

5. Նախադասություններում տեղադրի՛ր տրված հոմանիշ բառերից մեկը:

  • Տիգրան Պետրոսյանի /հակառակորդ, թշնամի/ տաղանդավոր շախմատիստ էր:
  • Փչեց մեղմ /քամի, փոթորիկ/, և ծառերն օրորվեցին:
  • Բոժոժավոր օձերը պոչի /կատարին, ծայրին/ ունեն զնգացող բոժոժներ:
  • Քնած առյուծի վրայով մի մուկ  /սլացավ, վազեց/:

6.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր տվյալ նախադասությանը համապատասխանողը:

  • Մի շարք գործարաններ բավականաչափ (տուժել, տուժվել ) են իրենց անփութության և անհեռատեսության պատճառով։
  • Խոսքը (վերաբերում, վերաբերվում) է 5-րդ դարի հայ պատմիչների գործերին:
  • Դատարանի կողմից (բռնագրավել, բռնագրավվել) էր նրա ամբողջ ունեցվածքը:
  • Այդ լուրն ընկերոջը հաղորդելու համար Արան հեռախոսով (կապնվեց, կապվեց) նրա հետ:
  • Նրա հպարտ հոգին (վրդովվել, վրդովել) էր բարեկամի անզգույշ մի խոսքը:
  • Երիտասարդ ու անվարժ երգչի ձայնը անսովոր դահլիճում անակնկալ (հուզմունքից, հուզմունքով) դողում էր:
  • Նույնը (վերաբերում, վերաբերվում) է նաև քննարկվող ծրագրին:
  • Նա շատ բարեկիրթ է և բոլորին էլ հավասար է (վերաբերվում, վերաբերում):

7. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված դարձվածային միավորները։

Վարդագույն ակնոցով նայել, ջրից չոր դուրս գալ, համբերության բաժակը լցվել, ձեռք մեկնել, քաղցր աչքով նայել։

8.Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
բերանը ջուր առնել – չխոսել
կյանքի ընկեր- ազնիվ, լավ ընկեր
դանակը ոսկորին հասնել-    համբերությունը հատնել
հոգու հետ խաղալ – ձեռ առնել

9.Ընդգծի’ր պարզ բառերը.
արագիլ
, հրավեր, արձան, գոմեշ, գեղարդ, բարակամրակ, բողոք, զարմիկ,դադար, գալար, հովար, հանդարտ, կաղամբ, հարուստ, կորուստ, պատում։

10.Ընդգծիր բարդ բառերը.
առաջնեկ, քննադատհախճապակիփոխըմբռնում, ախորժալուր, տանտիկին,ձեռնարկ, հոգեթով, ամենուր, քառասուն, ձեռնասուն, շքամուտք, ինչքան, մշտապես, որտեղ, այսօր։

11.Ընդգծիր մեկից ավելի ածանց ունեցող բառերը.
անմնացորդ, համաստեղություն, երկնային, փախստական, ընդունելի, պարունակ, թարգմանչություն, հայրենիք, հարգանք, խորհրդական, ենթաշրջան, ձեռնարկություն, թերագնահատում, հակոտնյա, նախանձելի,բանտարկյալ։

12.Ընդգծիր բարդածանցավոր բառերը.
ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատեր, վիրակապարան,աչքաբաց, ավտոկայան, անհուսություն, տարրալուծում, լեզվաբանություն,հայազգի, թռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղի, հեռուստացույց։