January 23

Ճամբարային օրվա ամփոփում 26-23

Այսօր առավոտյան մենք գնացինք ընդհանուր պարապմունքի։ Պարեր պարեցինք, երգեր երգեցինք, հետո գնացինք երրորդ դասարանցիններին Google map ծրագիրը սովորեցնելու, հետո դդում պատրաստեցինք, որպեսզի ընկեր Ֆլորան տանի ավագ դասարանցիններին հյուրասիրելու, հետո նախագծեր կատարեցինք։ Երկար դասամիջոց արեցինք և եկանք ինտելեկտուալ խաղեր խաղացինք և այսպես ավարտվեց մեր ճամբարի վերջին օրը։

January 22

Հունվարյան ճամբարային օրվա ամփոփում 2026-22

Այսօր մենք ճամփորդել ենք դեպի Ոսկեվազ գինու գործարան, եկանք դպրոց մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին, պարեր պարեցինք,երգեր երգեցինք, հետո բարձրացանք դասարան անգլերենի ուսուցչի հետ բառային խաղեր խաղացինք, հետո գնացինք երթուղային, որպեսզի գնանք Ոսկեվազ գյուղ, կանգնեցինք էլի աշակերտններ վերցրեցինք մեզ հետ և շարժվեցինք։ Հասանք գործարան մեզ գործարանի հետ ծանոթացնում էր ընկեր Հասմիկը, ծանոթացրեց մեզ ամենահին կուժերի հետ, գինիների և նկուղի հետ, հետո եկանք դպրոց և դասերը ավարտվեցին։

January 21

Հունվարյան ճամբարային օրվա ամփոփում 2026 22

Մենք այսօր գնացինք դպրոց մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին, պարեր պարեցինք,երգեր երգեցինք հետո գնացինք դասարան և ինտելեկտուալ խաղեր խաղացինք և գնացինք դուրս ձնագնդիկ խաղալու, որպեսզի հետո գնանք դրսում պլեճ պատրաստելու հետո երկար դասամիջոց արեցինք և գնացինք ակումբային մարզումների և հետո դասերը ավարտվեցինք։

January 20

Հունվարյան ճամբարային օրվա ամփոփում

Մենք այսօր առավոտյան եկանք դպրոց։ Գնացինք ընդհանուր պարապմունքի։ Պարեր պարեցինք, երգեր երգեցիքն, հետո բարձրացանք դասարան։ Ընկեր Ֆլորան մեզ ասել էր, որ պետք է գաթա պատրաստենք։Դրա համար բերել էինք տարբեր բաներ, որպեսզի պատրաստենք գաթա։ Օրինակ ես 5 հատ ձու էի բերել։ Դրանից հետո միքիչ հանգստացանք և գնացինք դուրս խաղալու։ Հետո եկանք դասարան և կերանք գաթան։

January 20

Ոսկեվա գյուղի մասին տեղեկություն

Ոսկեվազ գիւղ (հայերեն՝ Ոսկեվազ) Հայաստանի մի գյուղ է, որը գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակի համայնքում։ Այն մի փոքր քաղաքն է նախքան Աշտարակը՝ հմուտ գյուղացիքներով, պատմությամբ և մշակութային արժեքներով։

Տեղակայություն

  • Գյուղը գտնվում է Արագածոտնի մարզում, Աշտարակի համայնքի կազմում՝ մայրաքաղաք Երևանից հյուսիս-արևմուտք, մոտակայքում են Օշական, Ոսկեհատ և Օշական գյուղերը։

Բնակչություն

  • Ոսկեվազի համախառն բնակչությունը սահմանվում է տարբեր աղբյուրներում՝ մի քանի հազար հոգի՝ տատանվում՝ մոտ 4 000+ մարդ՝ ըստ խորհրդային ժամանակների և վերջին մարդահամարի տվյալների։

Պատմություն և մշակույթ

  • Գյուղի անունը թարգմանվում է որպես «ոսկի վազ» կամ «ոսկեգույն խաղողի թմբուկ» (ոչ բառացի, բայց տեսողական՝ ոսկեզօծ խաղողի բողբոջի պատկերով)։ Այն հայտնի է իր խաղողի այգիներով և գինեգործական ավանդույթներով։
  • Գյուղում գտնվում է Սուրբ Հովհաննես եկեղեցին, որը կերտվել է դեռևս VII-XII դարերում։
  • Ոսկեվազը կԳործածել է իր ավանդույթներով և մասնակցել է մի շարք արդի զարգացումների՝ ստանալու «զբոսաշրջային գյուղ» կարգավիճակ։ Հայաստանի կառավարությունը 2025-ին Ոսկեվազը մի քանի գյուղերի շարքում հայտարարել է զբոսաշրջային գյուղ՝ որպես ուղղություն տարեկան այցելուների համար։

Այգեկարգում և գինեգործություն

  • Գյուղը հայտնի է նաև գինեգործական ձեռնարկություններով։ Այստեղ գործում է Voskevaz Winery գինու գործարանը, որը հիմնադրվել է դեռևս 1932 թվականին ու համադրում է ժամանակակից գինեգործությունն ավանդույթի հետ։
January 19

Հունվարյան Ճամբարային օրվա ամփոփում 26 – 19

Մենք այսօր ունեինք ճամփորդություն դեպի գեղասահքի դպրոց։ Առավոտյան եկանք ընդհանուր պարապմունքի մասնակցենցինք, երգեր երգեցինք, պարեր պարեցինք հետո գնացինք մի քիչ դուրս խաղալու և բարձրացանք մեր դասարան։ Մի քիչ սպասեցինք և նստեցինք երթուղային, հասանք գեղասահքի դպրոց և դահուկններ վերցրեցինք ։ Հագանք չմուշկները և գնացինք սահելու։ Ես չէի կարողանում սահել, բայց վերջում սովորեցի։ Վերջացրեցինք ճամփորդությունը և գնացինք դպրոց , մի քիչ զբաղվեցինք, հետո երկար դասամիջոց արեցինք և գնացինք դպրոցի տանիք՝ ձնագնդիկ խաղալու ։ Խաղալուց հետո եկանք տուն։

January 16

16.2026 Հունվարյան ճամբարի օրվա ամփոփում

Այսօր առավոտյան մենք գնացինք ընդհանուր պարապմունքի,որտեղ պարեր պարեցինք,երգեր երգեցինք, հետո գնացինք դասարան, նախագծեր իրականացրեցինք։ Ամփոփումները ստուգեցինք, հետո գնացինք հարթակ,որտեղ ընկեր Հասմիկի հետ երգեր վերհիշեցինք, որպեսզի մյուս ամսվա 22- ին պետք է երգենք հյուրերի առջև։ Հետո եկանք դասարան և թեյախմություն արեցինք քաղցրավենիքններով, մի քիչ մաֆիա խաղացինք և գնացինք երկար դասամիջոց անելու։ Արդեն մեզ ազատ թողեցին միչև 1:35 , հետո դաասերը ավարտվեցինք և գնացինք տուն։

January 15

15.2026 հունվարյան ճանբարի օրվա ամփոփում

Մենք այսօր առավոտյան գնացինք ընդհանուր պարապմունքի, պարեր պարեցինք, երգեր երգեցինք հետո մինչև ժամը 9:45 հանգստացանք։ Այնուհետև գնացինք երթուղային նստեցինք և շարժվեցինք։ Հասանք Կոնդ թաղամաս ծանոթաացանք տարածքի հետ, գնացինք Սարյան փողոց այնտեղ էլ մի քիչ քայլեցինք և գնացինք KFS ուտելու։ Պատվիրեցինք ուտելիքններ, կերանք և գնացինք քայլելու։ Հասանք Հյուսիսային պողոտա, հետո գնացինք Կենտրոն և նստեցինք երթուղային ։ Եկանք դպրոց և դասերը ավարտվեցին։

January 13

Հունվարյան ճամբար․ օրվա ամփոփում 13.26

Մենք այսօր առաոտյան գնացինք ընդհանուր պարապմունքի։ Երգեր երգեցինք, պարեր պարեցինք, հետո գնացինք մեր դասարան։ Նախագծեր կատարեցինք, խաղեր խաղացինք և գնացինք երգի դասարան ։ Ընկեր Հասմիկը նախագիծ էր կատարում, դրա համար մենք երգի դաս չունեցանք․ դրա փոխարեն հանգստացանք։ Հետո երկար դասամիջոց արեցինք և գնացինք մայր դպրոց ՝ ռոբոտաշինության դասարան։ Մեզ ավագ դասարանի սովորողը ծանոթացրեց գործիքնների հետ և տեղեկություն տվեց դրանց մասին։ Հետո եկանք մեր դպրոց և դասերը ավարտվեցինք։