Հայկական լեռնաշխարհի հնագույն հասարակությունների պատմամշակութային միջավայրը
Հայաստանի պատմության ամենահին պատմական տեղեկությունները պահպանվել են Միջագետքի հնագույն շումերական գրավոր հուշարձաններում։ Շումերական բնագրերում բազմիցս հիշատակվում է Արատտա երկիրը։ Այն մինչ օրս հայտնի է որպես Հայկական լեռնաշխարհի առաջին պետական կազմավորում, որը գոյություն է ունեցել Ք․ա․ 28-27-րդ դարերին։
Արատտա երկրի հովանավոր Աստվածն էր Հայկը, որը համարվում էր որդին իմաստության և տիեզերական ջրերի Հայ(ա) աստծո։ Միջագետքյան դյուցազնավեպում անմահություն փնտրող հերոս Գիլգամեշը բռնում է «Ճանապարհը դեպի Արատտա», գնում Եփրատի հոսանքն ի վեր և ճանապարհին հաղթահարում Մաշու (Մասու) լեռները, որոնք Հայկական լեռնաշխարհի հարավը եզերող Մասիուս լեռներն են։
Միևնույն պատկերացումը գտնում ենք Ալեքսանդր Մակեդոնացուն նվիրված էպոսում, որն առաջին անգամ գրի է առնվել դեռևս Ք․ա․ 240 թվականին։ Դրա համաձայն՝ Ալեքսանդր Մեծը ձգտում էր անմահության և կրկնում է Հին Արևելքի ամենանշանավոր հերոս Գիլգամեշի ճանապարհը։ Իրականում Հայաստան երբևէ չմտած Ալեքսանդրը բռնում է ճանապարհը «դեպի Հայոց աշխարհ, որտեղ ակունքներն են Տիգրիսի ու Եփրատի», իսկ ճանապարհին հաղթահարում է Մասի լեռնաշղթան։
Այնքան խորն էին Հայաստանի՝ իբրև անմահության երկրի մասին պատկերացումները Հին Աշխարհում, որ անմահության որոնման աշխարհահռչակ սյուժեում Հին Արևելքի ամենահայտնի հերոս Գիլգամեշին փոխարինում է Անտիկ աշխարհի ամենանշանավոր հերոս Ալեքսանդր Մեծը, ընդ որում, երկուսի նպատակակետն էլ Անմահության երկիրը՝ Հայոց աշխարհն էր։ Այնտեղ էր պահվում առասպելական «Անմահության ծաղիկը», որը համապատասխանում է Աստվածաշնչի Կենաց ծառին, որը գտնվում էր Եդեմ-դրախտում՝ Եփրատի ու Տիգրիսի ակունքներում (հիմա՝ Հայաստանում)։ Պետական կառավարման համակարգը Արատտան եղել է աստվածապետական (կրոնապետական) կարգերով երկիր։ Դա պետական կառավարման այն ձևն է, որում և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր ողջ իշխանությունը գտնվում էր հոգևոր դասի ձեռքում, որն էլ Աստծո անունից կառավարում էր երկիրը։ Արատտայի արքան միաժամանակ նաև երկրի գերագույն քուրմն էր։
Արատտայում քրմապետ-արքային կից գործում էր երկրի բարձրագույն խորհըրդակցական մարմինը՝ Ավագների ժողովը, որի հետ խորհրդակցելով՝ քրմապետ-արքան որոշում էր առավել կարևոր պետական հարցերը (պատերազմ հայտարարել, հաշտություն կնքել և այլն)։ Ավագների ժողովը Հայաստանում հիշատակվում է նաև հետագա դարերում՝ հիմք դառնալով Մեծ Հայքի բարձրագույն խորհրդակցական մարմնին՝ «Աշխարհաժողով»-ին։
Արատտայում հիշատակվում է երկրի գլխավոր տնտեսական պաշտոնյան, որը կոչվում էր «կառավարիչ» (կարելի է համեմատել հետագա Մեծ Հայքի հազարապետի և այսօրվա վարչապետի պաշտոնների հետ)։ Հիշատակվում են նաև տնտեսական ոլորտի պաշտոնյաներ՝ հարկահաններ, վերակացուներ և այլն, տեղեկություն են պահպանել Արատտայի արքունի շտեմարանի մասին։ Այս ամենը ցույց է տալիս, որ Արատտան որոշակի զարգացում ապրած պետականություն էր։
Արատտացիները հացահատիկ և այլ երկրագործական ապրանքներ են ներմուծել և փոխարենը արտահանել մետաղներ ու թանկարժեք քարեր (ոսկի,արծաթ, բրոնզ, կապար)։ Կարևոր է նաև, որ Արատտայում գործածվել է չափու կշռի միավոր «մինա» (Հայկական միջնադարյան աղբյուրներում՝ «մնաս», որը կշռում էր 0,5 կգ)։ Բացի դրանից, Միջագետք են արտահանել նաև շինարարական հումք՝ «լեռնային քարեր»։
Շումերական բնագրերը տեղեկություններ են պահպանել Արատտայի բանակի և պարսպապատ մայրաքաղաքի մասին։
Հարցեր և առաջադրանքներ
1․Ո՞ր բնագրերից ենք Հայաստանի մասին առաջին տեղեկությունները քաղում։
Արատտա երկրի
2․Գծագրով ներկայացրե՛ք Արատտայի պետական կառավարման համակարգը։
ՔՐՄԱՊԵՏ-ԱՐՔԱ
(պետության աշխարհիկ և հոգևոր գերագույն ղեկավար)
│
┌─────────────────────┼─────────────────────┐
│
Ավագների ժողով Գերագույն քուրմեր
(խորհրդակցական մարմին) (կրոնական ղեկավարություն)
│
«Կառավարիչ»
(գլխավոր տնտեսական պաշտոնյա)
│
┌───────────────┬───────────────┬───────────────┐
│ │ │
Հարկահաններ Վերակացուներ Գանձապահներ
(հարկերի հավաքում) (տնտեսության (արքունի շտեմարան)
վերահսկում)
│
Բանակ
(արքայի գլխավորությամբ)
3․Գրե՛ք Հայաստանից արտահանվող և ներմուծվող ապրանքները։
Ներմուծվող ապրանքներ
- Հացահատիկ
- Այլ երկրագործական ապրանքներ
Արտահանվող ապրանքներ
- Մետաղներ
- Թանկարժեք քարեր
- ոսկի
- արծաթ
- բրոնզ
- կապար




