Կախարդական տերևը

Աշուն էր։Մեր դպրոցում սկսվել էին աշնանային արձակուրդները։ Ես որոշեցի արձակուրդներս անցկացնել մեր գյուղում, այնտեղ օրերս շատ հետաքրքիր էին անցնում։Ամեն օր իմ շան հետ բարձրանում էի մեր տան մոտի եղևնիների անտառը,վերցնում էի ինձ հետ հեծանիվս այնտեղ ժամերով վարում,վազում,խաղում էի շանս հետ։Մի օր շունս հիվանդացավ ու ինձ հետ չեկավ անտառ։Այդ օրը անտառում մենակ խաղալիս հանկարծ լսեցի տերևի խշշոց, նայեցի շուրջս, տեսա՝ քամի չկա,օրը արևոտ է ու անտառը հանգիստ։Զարմացա ու քայլեցի դեպի խշշոցը։Հանկարծ ոտքիս տակ խշշոցի ձայնը ուժեղացավ գլուխս իջեցր ի ներքև ու տեսա մի գեղեցիկ,գունավոր տերև։Տերևը սկսեց խոսել ինձ հետ,պատմեց, որ նա փախել է գիտնականներից ,որոնք ցանկացել էին նրա վրա բնագիտական փորձեր կատարել։Նա էլ փախել, քամիների հետ եկել էր ու ապրում էր մեր գյուղի անտառում։Ես ընկերացա նրա հետ , սկսեցի պահել ու խնամել նրան։Նա շատ ուրախ ,կատակասեր ընկեր դարձավ ինձ համար։Ես ամեն օր անտառում լսում էի նրա հետաքրքիր պատմությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *